Սերգեյ Բեզրուկովը հրաժարվել է նկարահանվել Պուտինի նախընտրական տեսահոլովակում
Ռուսաստան
Հայտնի դերասան Սերգեյ Բեզրուկովը հրաժարվել է նկարահանվել Ռուսաստանի նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի նախընտրական քարոզչության տեսահոլովակում։
Դերասանն իր այդ որոշումը բացատրել է հետևյալ կերպ, որ «չի ցանկանում իր տեսակետով ազդել ընտրողների վրա»։
«Նախագահի ընտրությունը պետք է անհատական ընտրություն լինի յուրաքանչյուրի համար։ Միայն այդ դեպքում ընտրությունները կարող են արդար անցկացվել», – ասել է դերասանը։
Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահի թեկնածու Պուտինի կողմից 499 վստահված անձանց էր գրանցել, որոնց մեջ կան հայտնի դերասաններ, երգիչներ, մարզիկներ, հաղորդում է «РБК»–ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)