Օբաման բռնել է իր ելույթի ընթացքում ուշաթափվող հղի կնոջը՝ թույլ չտալով վայր ընկնել (տեսանյութ)
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ընդհատել է առողջապահության ոլորտում բարեփոխումների մասին իր ելույթը հղի կնոջ պատճառով, ով քիչ էր մնում ուշագնաց լիներ հենց ելույթի ժամանակ:
Ինչպես հայտնում է The Washington Post-ը, ԱՄՆ-ի նախագահը խոսելիս է եղել բարեփոխումների մասին, երբ կինը իրեն վատ է զգացել և սկսել է կորցնել գիտակցությունը: Օբաման բռնել է կնոջը՝ թույլ չտալով նրան վայր ընկնել:
Միջադեպը մենկանաբելով՝ Օբաման ասել է. «Իմիջիայլոց, լավ բռնեցի»,-որից հետո շարունակել է ելույթը:
Կինը գրեթե անմիջապես ուշքի է եկել և շնորհակալություն հայտնել Օբամային:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում