Գոշա Կուցենկոն կրակել է իր վրա
Ռուսաստան
Հայտնի ռուս դերասան Գոշա Կուցենկոն «2 աստղ» հեռուստանախագծի նկարահանման ժամանակ քիչ է մնացել ինքնասպան լինի։
Սցենարի համաձայն՝ Կուցենկոն և նրա գործընկեր, երգիչ Դենիս Մայդանովը պետք է համարի վերջում օդ կրակեին ատրճանակներից։
Երբ նրանք սկսել են օդ կրակել, հանկարծակիորեն փամփուշտներից մեկի բեկորը դիպել է Գոշայի ուսին։ Երբ դերասանի դեմքը ծամածռվել է վախից, բոլորը հասկացել են, որ ինչ–որ բան է պատահել, սակայն Կուցենկոն իրեն իսկական պրոֆեսիոնալի պես է պահել և ավելորդ շարժում չի կատարել։ Արդյունքում, նույնիսկ հարկավոր էլ չի եղել տեսարանը կրկին նկարել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)