Մայքլ Ջեքսոնը գլխավորել է ամենահարուստ մահացած աստղերի վարկանշային աղյուսակը. Forbes
Համաշխարհային Մամուլ
Մայքլ Ջեքսոնը նորից է գլխավորել Forbes-ի կազմած ամենահարուստ աշխարհահռչակ մահացած աստղերի վարկանշային աղյուսակը, ովքեր մեծ գումարներ են վաստակել արդեն իրենց մահից հետո:
Պարբերականի տվյալներով` «փոփ արքա» Մայքլ Ջեքսոնը 2012-ի հոկտեմբերից մինչև 2013-ի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում վաստակել է 160 մլն դոլար: Այս ընթացքում, օրինակ, Մադոննան, ով համարվում է այսօրվա աստղերից ամենաշատ վաստակողը, վաստակել է 125 մլն դոլար:
2009թ. մահացած Մայքլ Ջեքսոնը նախկինում արդեն 2 անգամ գլխավորել էր այդ վարկանշային աղյուսյակը` միայն 2012-ին իր դիրքերը զիջելով դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորին:
Երկրորդ տեղում է հայտնվել Էլվիս Փրեսլին, ում հետմահու եկամուտը Forbes-ը գնահատել է 55 մլն դոլար: Մեկ հորիզոնական ներքևում է գտնվում Չարլզ Մոնրո Շուլցը, ով մահից հետո վաստակել է 37 մլն դոլար:
Իսկ նախորդ տարվա առաջատար Էլիզաբեթ Թեյլորն այս անգամ հայտնվել է 4-րդ հորիզոնականում` 25 մլն դոլարով: Նրանից հետո գալիս է Բոբ Մարլին` 18 մլն:
Լավագույն տասնյակում են նաև Մերլին Մոնրոն, Ջոն Լենոնը, Ալբերտ Էյնշտեյնը, Բրյուս Լին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում