Մոսկվայում Կառավարության շենքի դիմաց կին է ինքնահրկիզվել
Ռուսաստան
Մոսկվայում Կառավարության շենքի դիմաց 56-ամյա մի կին ինքնահրկիցվել է, հաղորդում է Интерфакс»-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինները:
Կինը շենքին է մոտեցել կեսօրին, իր վրա լցրել է բենզին և վառել:
Կառավարության շենքի հսկիչ-անցագրային կետի աշխատակիցները հանգցրել են կրակը, ինչից հետո կինը ծանր այրվածքներով տեղափոխվել է Սկլիֆոսոֆսկու անվան հիվանդանոց:
Սոցցանցերում Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող օգտատերերի կողմից ակտիվորեն քննարկվում է այս միջադեպը: Կարծիքներ են հնչում, որ կնոջ այդ արարքը կարող է նունենալ այն նույն արդյունքն, ինչ տեղի ունեցավ Թունիսում: Հիշեցնենք, որ Թունիսում հակակառավարական ցույցերը, որոնց ճնշմամբ պաշտոնից հեռացավ նախագահ Բեն Ալին, սկիզբ առան այն բանից հետո, երբ մի տղամարդ հրապարակավ ինքնահրկիզվեց:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)