Ռուսաստանը որոշել է իր սահմանների մոտակայքում տեղակայել С-400 հրթիռային համակարգեր
Ռուսաստան
ՌԴ Պաշտպանության նախարարությունը որոշում է ընդունել սահմանամերձ շրջաններում С-400 նոր հրթիռային համակարգեր տեղադրելու մասին: Այս մասին է հայտնել Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Զելինը, ինչպես հաղորդում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ ծրագրվել էր նոր համակարգեր տեղադրել Մերձմոսկովյան շրջանում, սակայն ծրագրերը փոխվեցին: Ենթադրվում է, որ առաջինը С-400 նոր հրթիռային համակարգեր են տեղակայվելու երկրի արևմտյան սահմանամերձ շրջաններում և Կալինինգրադում:
Նոր С-400 զենիթային համակարգեր գնելու գործընթացը նախատեսված է 2011-2020 թթ. Ռուսաստանի սպառազինության պետական ծրագրով, որի ֆինանսավորման համար նախատեսվում է ծախսել մոտ 23 տրիլիոն ռուսական ռուբլի:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)