Ֆրանսուհի լրագրողի ռուսական վիզան չեղյալ են համարել
Աշխարհ
Ֆրանսուհի լրագրող Անն Նիվայի Ռուսաստան մուտքի արտոնագիրը չեղյալ են համարել, մուտքի արտոնագրային ռեժիմի խախտման համար, և 3 օր ժամանակ են տվել Ռուսաստանը լքելու համար։
Ինչպես հաղորդում է BBC Russian–ի լրագրողը, ֆրանսիացի լրագրողուհին ձերբակալվել է Վլադիմիրում` ուրբաթ երեկոյան, դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցիչների կողմից՝ մեղադրվելով վիզային ռեժիմի խախտման մեջ։ Անկախ լրագրողը բիզնես-վիզա է ունեցել։
Նա հայտնել է, որ այցի նպատակը չի համապատասխանում նրան, թե ինչով է զբաղվում ինքը, այսինքն «գործնական հանդիպումների հետ մեկտեղ ես հանդիպումներ և քննարկումներ եմ ունեցել ընդդիմության հետ», – պարզաբանել է Նիվան։
Ըստ նրա, նա Վլադիմիրում հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչների հետ, հաղորդում է BBC Russian-ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)