Թուրքիայի փոխվարչապետը լքում է իր պաշտոնը
Համաշխարհային Մամուլ
Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բյուլենթ Առընջը կլքի իր պաշտոնը կառավարությունում ուսանողական հանրակացարանների հարցի շուրջ մեծացող տարակարծությունների պատճառով. գրում է թուրքական Haberler պարբերականը:
Թերթը, հղում կատարելով իր աղբյուրներին, նշում է, որ այդ պաշտոնը կզբաղեցնի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվում, որ կառավարությունում մեծանում են հակասությունները վարչապետ Էրդողանի և փոխվարչապետ Առընջի միջև ուսանողական հանրակացարանները արագական և իգական մասնաբաժինների տարանջատելու հարցի շուրջ: Այդ մասին հայտարարել էր ինքը Առընջը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում