Ռուսաստանում առաջարկել են մահապատիժ կիրառել ներգաղթյալ հանցագործների համար
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի Պետդումայի լիբերալ դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ռոման Խուդյակովն օրինագիծ է պատրաստել, որը չեղյալ է հայտարարում մահապատիժը ներգաղթյալ հանցագործների համար: Նրան աջակցություն են հայտնել նրա մի քանի գորընկերները:
Փաստաթղթի հեղինակը վստահ է, որ երկիրը կարող է խեղդվել արտասահմանից ժամանած քրեական տարրի մեջ. գրում է Известия պարբերականը:
«Եթե միջոցներ չձեռնարկվեն, Ռուսաստան ժամանող ներգաղթյալները հետագայում նույնպես շարունակելու են գողանալ, թալանել, սպանել և 1 կամ 2 հազար ռուբլի տուգանքով գլուխներն ազատել: Միայն խիստ միջոցները, ինչպես` ցմահ ազատազրկում, մահապատիժ, 15 տարով դեպորտի ենթարկում, կարող են կանգնեցնել քրեական տարրի աճը: ԱՄՆ-ում գործում է մահապատիժը, աշխարհի շատ երկրներում գողության համար կտրում են ձեռքը, իսկ մենք խաղեր ենք միայն խաղում և փորձում ենք լավը լինել»,-հայտարարել է պարբերականին պատգամավորը:
Պատգամավորն առաջարկում է մահապատիժ գործադրել այնպիսի հանցագործությունների համար, ինչպիսիք են մանկապղծությունը, սերիական մարդասպանները և մարդկանց մասսայական մահացության հեղինակները:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում