Չինաստանում երեխան «վերակենդանացել» է սեփական թաղման ժամանակ
Համաշխարհային Մամուլ
Չինաստանում թաղման արարողության ժամանակ հարություն է առել երեխան, որին պատրաստվում էին կենդանի-կենդանի հուղարկավորել. գրում է The Sun Daily-ն: Չինաստանի կենտրոնական նահանգներից մեկի հիվանդանոցի բժշկական անձնակազմը հաստատել է մեկ ամսական երեխայի մահվան հանգամանքը: Ծնողները համաձայնվել են դադարեցնել երեխայի բուժման կուրսը, քանի որ նորածինը ծանր հիվանդ է եղել:
Հուղարկավորության արարողության ժամանակ տղան հանկարծ լաց է եղել, ինչն էլ փրկել է նրա կյանքը: Երեխային շտապ բուժկենտրոն են տարել, և այժմ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Երեխայի մահը սխալ ախտորոշած բժիշկների դեմ հետաքննություն է սկսվել:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում