Ռուս երգիչն իր 3-ամյա աղջկան առանձնատուն է նվիրել
Ռուսաստան
Ռուս երգիչ Վիտասն իր 3-ամյա աղջկան՝ Ալլա Գռաչովային, առանձնատուն է նվիրել։ Այժմ նա աշխատում է մարտին Ուկրաինայում, իսկ այնուհետև նաև ասիական մի քանի երկրներում նախատեսված համերգային ծրագրի կազմակերպման վրա։ Դա նշանակում է, որ Մոսկվայից նա բացակայելու է առնվազն մեկ տարով, ինչը շատ դժվար կլինի և՛ իր, և՛ իր աղջկա համար, նշել է երգիչը՝ news.music.ru կայքի հաղորդմամբ։ Սա է պատճառը, որ նա փորձել է իր «մեծ» նվերով մեղմել աղջկա սիրտը։
«Իհարկե ես չեմ ծրագրել աղջկաս Ասիայի տարբեր քաղաքներ «քարշ տալ», անընդհատ թռիչքներ, ճանապարհորդություններ. դա չափազանց դժվար և ծանր կլինի նրա համար։ Սակայն ունենալ «տուն» հայրենիքում, որտեղ ես անցկացնելու եմ ժամանակիս մեծ մասը, իմ հայրական պարտքն է և իմ մեծ ցանկությունը»,– ասել է երգիչ Վիտասը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)