Նյու Յորքի բնակիչն աղբամանում «Էմմի»-ի իսկական արձանիկ է գտել
Համաշխարհային Մամուլ
Նյու Յորքի բնակիչ շինարար Իսմայիլ Չեքիչն աղբակույտի մեջ հայտնաբերել է «Էմմի» միջազգային մրցանակաբաշխության իսկական ոսկե արձանիկ. գրում է New York Post-ը:
Սեպտեմբեր ամսին աշխատանքից տուն վերադարձող Չեքիչը աղբարկղերի մեջ նկատել էր գեղեցիկ մի արձանիկ և հետը տուն էր տարել՝ իբրև զարդ իր հյուրասենյակի համար:
Մի քանի շաբաթ անց, հեռուստացույցով դիտելով «Էմմի» մրցանակաբաշխության արարողությունը, Իսմայիլն ու իր կինը նկատել էին, որ այդ մրցանակ արձանիկները շատ նման են իրեն գտած արձանիկին:
Պարզվել է, որ տղամարդը գտել է 1950-ականներին ձուլված «Էմմի»-ի իսկական ոսկե արձանիկ: Նրա վրա մրցանակակրի անունը բացակայում է, ուստի՝ հնարավոր չի եղել պարզել, թե ում է պատկանում այդ գյուտը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում