Պուտինի ռեժիմը հազիվ մեկուկես տարվա կյանք ունենա. Ալեքսեյ Նավալնի
Ռուսաստան
Ռուսաստանի ընդդիմադիր ճակատի ղեկավարներից Ալեքսեյ Նավալնին BBC Russian–ին տված հարցազրույցում խոսելով Ռուսաստանի նախընտրական և հետընտրական սպասվող զարգացումների մասին` հայտնել է, որ «թեև Ռուսաստանում ժողովրդավարական բարեփոխումներ կատարելու համար երկար ժամանակ է պահանջվելու, սակայն մի բան ակնհայտ է. Պուտինի և նրա կողմնակիցների իշխանությանը մնացել է մոտ մեկուկես տարի»։
Վերջինս Ռուսաստանը Եվրոպայի մաս է համարել և ասել է, որ այն միայն Արևմտյան ժողովրդավարության ուղին ընտրելու ճանապարհ ունի, որի ժամանակը վաղ թե ուշ գալու է։
Ալեքսեյ Նավալնին Ռուսաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և Ռուսաստանի ընդդիմադիր ճակատի առաջամարտիկներից է համարվում։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)