Իրանի նախագահը 100%-ով բացառել է միջուկային օբյեկտների ոչնչացումը
Համաշխարհային Մամուլ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին բացառել է իրանական միջուկային օբյեկտների ոչնչացման հնարավորությունը, սակայն հույս ունի կարգավորել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները. շաբաթ օրը գրում է Financial Times պարբերականը:
«Հարյուր տոկոս` ո'չ»,-ասել է Ռոհանին պարբերականին տված հարցազրույցում` պատասխանելով այն հարցին, թե Թեհրանը թույլ կտա արդյոք իր միջուկային օբյեկտների ոչնչացումը հանուն ԱՄՆ-ի հետ հարաբերույթունների կարգավորման: Նախագահը հերթական անգամ ընդգծել է, որ Իսլամական հանրապեության ռազմավարությունը չի նախատեսում միջուկային զենքի ստեղծում, իսկ Իրանը մտադիր է հետագայում էլ շարունակել խաղաղ նպատակներով ուրանի հարստացումը:
«Իրանի և ԱՄՆ-ի միջև խնդիրները շատ բարդ են և չեն կարող լուծվել կարճ ժամկետներում: Չնայած բոլոր այս դժվարություններին` վերջին 100 օրվա ընթացքում հայտնվել է որոշակի վստահություն, որը կարող է ուժեղանալ հետագայում»,-հայտարարել է Ռոհանին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում