Դատարանը Մոսկվայում այրված «Il Pittore» ռեստորանի հայ սեփականատիրոջ ձերբակալությունը բավարար է
Ռուսաստան
Մոսկվայի քաղաքային դատարանը օրինական է համարել Մոսկվայում այրված իտալական «Il Pittore» ռեստորանի սեփականատեր Սուրեն Մկրտչյանի ձերբակալությունը։
Դատարանը չի բավարարել ռեստորանի սեփականատիրոջ փաստաբանների բողոքը, որով դատարանին պահանջվում էր իրենց պաշտպանյալի խափանման միջոցը փոխել կալանքով։ Մկրտչյանը ձերբակալվել է հունվարի 12-ին։ Մեկ օր անց Մոսկվայի Չերեմուշկինսկի դատարանը երկու ամիս ժամկետով ձերբակալելու որոշում էր ընդունել, հաղորդում է Интерфакс–ը։
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին «Il Pittore» Նովոչերեմուշկինսկի փողոցում գտնվող ռեստորանում պայթյուն էր տեղի ունեցել, որի պատճառով զոհվել էր երեք մարդ, 39–ը՝ վիրավորվել։ Պայթյունի պատճառների վերաբերյալ հետաքննություն է սկսվել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)