Բանտից ազատվել է «ЮКОС»–ի թոփ մենեջերը
Ռուսաստան
Բանտից ազատվել է «ЮКОС» նավթային ընկերության նախկին թոփ մենեջեր Վլադիմիր Պերեվերզինը։ 2007–ին նա դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման տնտեսական հանցագործության մեղադրանքով։ 2010–ին Մոսկվայի Վլադիմիրի շրջանային դատարանը Պերեվերզինի պատիժը կրելու ժամկետը 2.5 տարով մեղմացրել է հասցնելով մինչև 8.5 տարվա։
2011–ին ՌԴ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում տնտեսական հանցագործությունների պատժաչափը 2 տարով կրճատվել է, սակայն դատարանը նախկին թոփ մենեջերի պատժաչափը երկու ամսով էր կրճատել։ Պերեվերզինի պաշտպանյալները հետագայում բողոքարկել էին դատարանի որոշումը, հաղորդում է «Ռիա նովոստի»–ն։
Հիշեցնենք, որ «ЮКОС»–ի նախկին նախագահ Միխայիլ Խոդորկովսկին և փոխնախագահ Պլատոն Լեբեդևը դատապարտվել էին ավելի վաղ ընկերության ֆինանսական միջոցները յուրացնելու և մի շարք տնտեսական հանցագործություններ կատարելու համար։ 2011–ի վերջին Ռուսաստանի նախագահին առընթեր մարդու իրավուքների հարցերով աշխատանքային խումբը Դմիտրի Մեդվեդևին համաներման ենթակա ձերբակալվածների ցուցակ է ներկայացրել, որում նշված է եղել նաև Միխայիլ Խոդորկովսկու անունը։ Սակայն, այսօր Խոդորկովսկին հայտնել է, որ ինքը մտադիր չէ վաղաժամկետ ազատման համար խնդրագիր ներկայացնել։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից