Ի՞նչպես ամուսնանալ Պրոխորովի հետ. խորհուրդ Թինա Կանդելակիից
Ռուսաստան
Ընդհանուր առմամբ դժվարին ոչինչ չկա։ Ուղղակի պետք է դատել մշակույթի մասին այնպես, ինչպես որ դա անում է միլիարդատեր, ՌԴ նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովի քույրը։ Այս մասին իր միկրոբլոգում գրել է հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին։
Նա խորհուրդ է տվել բոլոր ցանկացող կանանց ու աղջիկներին ուղղակի դիտել «Ռոսիյա 24» հեռուստաալիքով ցուցադրված հեռուստաբանավեճը, որին մասնակցել են մեծանուն ռուս ռեժիսոր Նիկիտա Միխալկովը և Միխայիլ Պրոխորովի ավագ քույրը։ Այս մասին է հայտնում uznayvse.ru կայքը։
«Եթե Միխայիլի հետ ամուսնանալ ցանկացող աղջիկն օբյեկտիվորեն ավելի խելացի լինի նրա քրոջից, աղջկա հնարավորությունները բավականին բարձր կլինեն»,– նշել է Կանդելակին և ավելացրել՝ «քանի որ նրա ազդեցությունը եղբոր վրա շատ մեծ է, կարելի է ենթադրել, որ ապագա ամուսնու մոտ տանող ճանապարհն անցնում է նրա քրոջ «միջով»»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)