1915-ին հայերի տեղահանումն անմարդկային էր. Դավութօղլու
Համաշխարհային Մամուլ
«1915թ. հայերի տեղահանումն անմարդկային քայլ է եղել, և Թուրքիան երբեք չի աջակցել դրան»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նախօրեին Հայաստան կատարած այցի ժամանակ. գրում է Hurriyet Daliy News-ը:
Վերջինս Երևանում մասնակցում էր Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին. մեջբերում է թերթը:
«Մենք շատ շատ գոհ ենք մեր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած հանդիպումից. այն ընթացել է ջերմ մթնոլորտում: Բանակցության մեր հիմնական նպատակը եղել է հետագա երկխոսության համար կայուն և ամուր հիմք կառուցելը»,-ասել է Դավութօղլուն:
Պարբերականը նշում է, որ հանդիպման ընթացքում նա առաջարկել է Նալբանդյանին հայկական զորքերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղի տարածքներից:
Անդրադառնալով 1915թ. Ցեղասպանությանը` Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է. «Մենք հուսով ենք, որ երկու երկրների միջև կոլեկտիվ գիտակցոթյունը կարող է ստեղծել արդար հիշողություն: Ես ասում եմ` արդար հիշողություն, և դրա տակ նկատի ունեմ փաստերը, որոնք մենք պետք է իմանանք: Եթե մենք ճանաչենք փաստերը, կտեսնենք, որ հայ-թուրքական հարաբերությունները երբեք նման չեն գերմանա-հրեական հարաբերություններին: Յուրաքանչյուր փողոցում կարելի է գտնել ընդհանուր գծեր և նմանություններ:
Երբ մենք գիտակցենք այդ ամենը, կտեսնենք, որ հայերի տեղահանությունը, որը ես համարում եմ բացարձակ սխալ քայլ Օսմանյան կայսրության կողմից, անմարդկային արարք էր»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում