Ռամզան Կադիրովը կլինի իր սիրած ֆուտբոլիստի հարսնեղբայրը
Ռուսաստան
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը լինելու է «Терек» ֆուտբոլային ակումբի բուլղարացի կիսապաշտպան Բլագոյ Գեորգիևի հարսնեղբայրը։
30-ամյա ֆուտբոլիստն ամուսնանում է իր նախկին ընկերուհի Կրիստինայի հետ, որից արդեն մեկ դուստր ունի։
Ֆուտբոլիստն անձամբ է հաստատել, որ Կադիրովը լինելու է իր հարսնեղբայրը։
«Терек» ֆուտբոլային ակումբը պատկանում է Չեչնիայի նախագահին, իսկ Գեորգիևը համարվում է նրա ամենասիրած ֆուտբոլիստը։
Կադիրովը, ինչպես հաղորդում է Газета.Ru–ն, նրան արդեն նվիրել է «Toyota Land Cruiser» և «Hammer» մակնիշի ավտոմեքենաներ, ինչպես նաև 100 հազար եվրո արժողությամբ շվեյցարական ժամացույց։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)