Մարիխուանա ծխողների և շիզոֆրենիկների ուղեղում նույն փոփոխություններն են կատարվում
Համաշխարհային Մամուլ
Գիտնականները համեմատել են պարբերաբար մարիխուանա օգտագործող առողջ դեռահասների և շիզոֆրենիկ հիվանդ մարդկանց ուղեղի կառուցվածքը, գրում է Time-ը:
«Հետազոտություններն ապացուցել են, որ թմրանյութի ազդեցության տակ գտնվող շիզոֆրենիկ հիվանդ դեռահասների մոտ և հոգեկան խանգարումներ չունեցող առողջ դեռահասների մոտ, ովքեր պարբերաբար մարիխուանա են օգտագործում, առկա է գլխուղեղի միանման փոփոխություն հիշողության համար պատասխանատու հատվածում»,-գրված է հոդվածում:
Երբևէ թմրանյութ չօգտագործած առողջ դեռահասների խումբը թեսթը անցել է 37 անգամ ավելի լավ, քան նրանք, ովքեր թմրանյութ են օգտագործում: Իսկ շիզոֆրենիկ հիվանդ, սակայն մարիխուանա չօգտագործող խումբը 4 անգամ ավելի հաջող է հանձնել թեթսը, քան մարիխուանա օգտագործող շիզոֆրենիկ հիվանդները:
Հետազոտության հեղինակ Ջոն Սերնանսկու խոսքերով` մարիխուանայի չարաշահումը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ այն երիտասարդների համար, ում մոտ նկատվում են հոգեկան խանգարոմներ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում