65-ամյա Սոֆիա Ռոտառուին ամուսնության առաջարկ են արել
Ռուսաստան
Սոֆիա Ռոտառուն վերջերս ամուսնության առաջարկ է ստացել մի երիտասարդի կողմից։ Ավելին՝ այդ երիտասարդը Ռոտառուին նման առաջարկներ նախկինում էլ է արել և մտադիր է հասնել իր նպատակին։ Ի դեպ, առաջին անգամ նա դա արել է հեռախոսով։
Սակայն, ինքը՝ Սոֆիան, այս ամենն ընկալում է հումորով և իհարկե մերժում սիրահարված երիտասարդին։ Երգչուհին երիտասարդին ասել է, որ նրանից կարող է ընդունել միայն իրեն որդեգրելու առաջարկ, քանի որ իր կյանքի միակ սերը եղել է իր մահացած ամուսինը՝ Անատոլի Եվդոկիմենկոն, և ինքը մտադիր չէ երկրորդ անգամ ամուսնանալ։ Այդ է պատճառը, որ Ռոտառուն որոշել է հավատարիմ մնալ իր սիրուն մինչև վերջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)