Շունը կծոտել է ռուս երգչին
Ռուսաստան
Հայտնի ռուս երգիչ Ալեքսեյ Գլիզինին կծոտել է մի շուն։ Արտակարգ պատահարը տեղի է ունեցել մերձմոսկովյան Ռաստոռգուևո գյուղում։
Ստորին ծնոտի և աջ ձեռքի վրա կծոտած վերքերով Գլիզինը կարողացել է ինքնուրույն մեկնել Վիդնոյե քաղաքի հիվանդանոց։
Ականատեսների վկայությամբ՝ Ալեքսեյն ինքն է մոտեցել շանը, իսկ վերջինս էլ հարձակվել է նրա վրա՝ «հավանաբար չհավանելով երգչի հոտը»։
Հիվանդանոցում երգչին ներարկել են հակաշոկային դեղամիջոցներ։ Հրաժարվելով ենթարկվել հոսպիտալացման՝ Ալեքսեյը վերադարձել է իր ամառանոց։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ