«Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» «Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները 

Ո՞վ է Mr. Freeman-ը

Ռուսաստան

Mr.Freeman–ը` մուլտհերոս, որը 2009-ին «պայթեցրեց» ողջ ռուսական վրտուալ հասարակությունը, էկրանից դիտողին անվանեց «մսի կտոր», վիրավորեց բոլոր հնարավոր ճակատային և անուղղակի վիրավորանքներով, բայց դա չխանգարեց, որպեսզի նրա ֆիլմերը լինեն ամենադիտվածները Youtube–ում և Rutube-ում ։

«Մուլտֆիլմերը» ներկայացնում են մի գաղափարի փուլային իրականացում՝ մարդկանց գիտակցությանը դրանցում պարունակվող հաղորդագորություն աստիճանաբար տեղ հասցնելու միջոցով։

Իսկ ի՞նչ գաղափար է ուզում տեղ հասցնել «Ազատ Մարդ»–ը։ Թիրախային լսարանը հստակ նշվում է ֆիլմաշարի հենց առաջին մասում (Mr. Freeman, part 0"). դրանք «ուտել-խմել» ( "жрать-срать-ржать") կարգախոսով ապրող մարդիկ են, որոնք այնքան կտրված են իրական կյանքից և ենթակա հեռուսացույցի և ինտերնետի ազդեցությանը, որ այլևս անընդունակ են սեփական մտքեր ունենալուն և «արտադրելուն»։

Չնայած պարզ երևում է, որ ֆիլմերի պատրաստմանը մասնակցում է պրոֆեսիոնալների թիմ, բայց լրատվամիջոցների հետ զրույցում FreeMan–ը շեշտում է, որ դրանց սցենարը հեղինակում է բացառապես ինքը, իսկ նկարիչը և նախագծի մյուս մասնակիցները աշխատում են իր հրահանգներով։

Գրեթե 3 տարի գոյություն ունեցող հերոսի ով լինելը մինչ այժմ գաղտնիք է։ Հայտնի է միայն, որ ֆիլմերի առաջին 4 մասը հնչունավորել է "Фрэнки-шоу" ծրագրի հաղորդավար Վադիմ Դեմչոգը։ Ռուս ինտերնետ հասարակության շրջանում շարունակվում են այդ հարցի շուրջ թեժ քննարկումները։ Ինքը՝ Mr.Freeman–ը, «միջոցներ է ձեռք առնում», որ մարդիկ կենտրոնանան ոչ թե իր ով լինելու, այլ իր արտահայտած մտքերի վրա։ Օրինակ, իր ֆիլմերից մեկում նա նկարների տեսքով հաղորդագրություն է կոդավորել, որում գաղտնագրված նախադասությունն է. «Տեսնես, ո՞վ է սա կարդալու»։

Բայց սա, իհարկե, հիմք չդարձավ, որպեսզի դադարեն քննարկումները նրա անձի շուրջ։ Ռուս ինտերնետ հասարակության մի հոծ զանգված պնդում է, թե նա աշխատում է Կրեմլի համար, մյուսը, Mr.Freeman–ի վերջին ֆիլմը հիմք ընդունլեով, որտեղ սուր քննադատության են ենթարկվում իշխանությունները, մերժում է այդ տեսակետը։ Կարծիքներ կան նաև, որ սա ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախագիծն է՝ ուղղված Վլադիմիր Պուտինի դեմ։ Հակառակ տեսակետները նույնպես կան, թե սա Պուտինի նախագիծն է Մեդվեդևի դեմ։ Բայց սրանք ընդամենը ապացույցներ չունեցող երնադրություններ են...

Իսկ լրջորեն հիմնավորվող տեսակտները իրենց թվով գերզանցում են վերոնշյալ ենթադրությունները։ Դրանցից մեկն այն է,  որ այս ծրագրի հետևում կանգնած է ժամանակակից ռուս գրող Վիկտոր Պելեվինը, որի ստեղծագործությունները մեծ տարածում ունեն ինչպես Ռուսաստանում, այնպես էլ՝ ամբողջ աշխարհում։ Այս ֆիլմերի հեղինակը ակնհայտորեն գիտելիքների մեծ պաշար ունի փիլիսոփայության և աստվածաբանության ասպարեզում, իսկ Պելեվինը այդ բնագավառներում մասնագիտական գիտելիքներ ունի. նա մի քանի տարին եղել է «Գիտություն և Կրոն» ամսագրի աշխատակիցը, որտեղ նյութեր է պատրաստել արևելյան միստիցիզմի վերաբերյալ։ Ինքը՝ Mr.Freeman–ը, ժխտում է Պելևինի հետ ունեցած կապը, որը շատերը տեսնում և հիմնավորում են այդ երկուսի՝ գրեթե ամբողջությամբ իրար կրկնող մտքերը մեջբերելով։

Ըստ տարածված մեկ այլ տեսակետի՝ Mr.Freeman–ի է հեղանակ համարում Վադիմ Դեմչոգը։ Այս տեսակետն արտահայտողներն իրենց համոզմունքը հիմնավորում են նրանով, որ Դեմչոգի հեղինակած "Самоосвобождающаяся Игра" գրքի մեջ անուղղակիորեն բացահայտվում է Mr.Freeman-ի ասելիքը։ Գիրքը վերաբերում է դերասանական խաղին՝ դերասանի «ինքնաազատագրմանը խաղի ընթացքում» ու գրված է նույն ոգով, կրոնական և փիլիսոփայական գաղափարների նույն առատությամբ։

«Դեմչոգը մեջբերում է տարբեր ասպարեզներում մեծ հեղինակություն ունեցող բազմաթիվ մարդկանց. քվանտային ֆիզիկայի, դիցաբանության, կրոնական ավանդույթների գիտակների, հոգեբանության և հոգեթերապիայի ասպարեզի հեղինակների։ Չնայած դրան, այս գիրքը կարդալուց հետո տպավորիչ շոուի զգացողություն է ստեղծվում, որը կլանել է ձեզ, հասցրել անհայտ հեռուներ և այնտեղ լքել։ ...Սա մի գիրք–խաղ է, որի արդյունքները հեղափոխական են» – նշված է գրքի գրախոսության մեջ։

Mr. Freeman–ը մի անգամ ասել էր, թե չի բացահայտի իր իրական դեմքը մինչև 2012 թվականը, իսկ այս տարին, ինչպես գիտենք, Ռուսաստանին համար նշանավորվում է կարևոր քաղաքական իրադարձությամբ՝ նախագահական ընտրություններով։ Տեսակետներ են շրջանառվում, որ այս պրոյեկտը հաշվարկված է եղել քաղաքական քարոզչության համար, քանի որ այն տեղի է ունենալու հենց 2012 –ին։ Եվ զարմանալի չէ, որ բոլորին հետաքրքրում է, թե ինչ կպարզվի վերջում, քանի որ Mr. Freeman-ի հետևում կանգնածները կարծես թե  ապստամբություն են ծրագրում։ Այն, որ մոտենում է «մեսիջ»-ի բացահայտման ժամանակը, վկայում է նաև այն, որ ամեն ֆիլմի տևողությունը նախորդի համեմատ 15 վայրկյանով կրճատվում է։

Mr. Freeman-ի ինքնության բացահայտման ամենահիմնավոր տարբերակն է համարվում Իվան Օխլոբիստինի հետ նույնականացումը։ Վերջինս ունի համապատասխան գիտելիքներ և՛ կրոնի, և՛ փիլիսոփայության, և՛ քաղաքականության ոլորտներում, դերասանական տաղանդ, մասնագիտությամբ՝ ռեժիսոր, ֆիլմ պատրաստելու ոչ մի դժվարություն չունեցող անձ... Օխլոբիստինը ունի քահանայի հոգևոր աստիճան։ Հատկանշական է, որ նա իր քաղաքկան հայացքներով միապետության կողմնակից է. «Ես վստահ եմ, որ մեր՝ ասիացիների վրա ոչ մի ուրիշ բան չի ազդում։ Եթե չկա անձնավորվածության գործոնը, ոչինչ չի աշխատում»։ Նա մասնակցել է խորհրդարանական ընտրություններին կանաչների «Կեդր» կուսակցության կողմից։ Ավելի ուշ իր մասնակցությունը ընտրապայքարին անվանել է սխալ։ Սակայն այդ «սխալը» նրան չի խանգարել հետագայում նախագահի պաշտոտնին հավակնել։

Վերջերս Օխլոբիստինը հանրությանը ներկայացրեց իր «77–րդ դոկտրինը», ընդ որում՝ Մոսկվայի ամենամեծ համալիր Լուժնիկիում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ ելույթը կազմակերպելը 20 մլն ռուբլի է արժեցել։ Եվ չնայած այն փաստին, որ մուտքը եղել է տոմսերով, ու դա որոշ չափով կոմպենսացնում է ծախսերը, այնուամենայնիվ հասկանալի է դառնում, որ Օխլոբստինը փոքր ֆինանսական միջոցների չի տիրապետում։ Կարելի է կարծել՝ մի մուլտֆիլմ ստեղծելը նրա համար մեծ խնդիր չէր լինի։ Ինչ վերաբերում է հայտնի ելույթին, դրանից ստացվող տպավորությունը բավականին տարօրինակ է. այն հիշեցնում է մասսայական հիպնոսի փորձ։ Պետք է խոստովանել, որ Օխլոբիստինն առաջնորդի հատկանիշներից գոնե մեկը, անշուշտ, ունի, այն է՝ խարիզմա։ Կիսադատարկ դահլիճը կլանված էր լսում այն մարդուն, որը դեռ 8–րդ դասարանում ուզում էր հոգևորական դառնալ, որպեսզի իր խոսքը հասցներ մարդկանց։

Օխլոբիստինի ելույթներից ընդամենը մեկը լսելուց հետո պարզ է դառնում, որ այս մարդը եթե ոչ ողղակի, ապա անուղղակի կապ  ունի Mr.Freeman նախագծի հետ։ Վլադիմիր Պոզների հետ իր հարցազրույցի ժամանակ նա արտահայտում է, «ազգի անտերության» այն նույն գաղափարը, որն իր հարցազրույցում նշում է նաև Mr.Freeman-ը։ Պետք է առանձնացնել նաև մի հետաքրքիր փաստ. «77–րդ դոկտրինը» հնչյունավորում է նույն այն Վադիմ Դեմչոգը, որը հնչյունավորել էր Mr.Freeman–ի առաջին 4 սերիաները, թեև այս փաստը կարելի է բացատրել նաև նրանով, որ Իվան Օխլոբիստինը և Վադիմ Դեմչոգը գործընկերներ են, միասին նկարահանվում են հայտնի ռուսական «Интерны» հեռուստասերիալում։

Համընկնումներն իսկապես  շատ են, բայց բոլոր այս տարբերակները, որքան էլ փաստարկված, միայն ենթադրություններ են։

Mr.Freeman–ի ֆիլմերի երկրպագուները նրա ամեն նոր ֆիլմի դուրս գալու հետ ևս մեկ քայլ մոտենում են գաղտնիքի բացահայտմանը։ Նրա ֆիլմրում առկա 25–րդ կադրերը միավորվում են մոզայկայի մեջ, որի պատկերը կամբողջանա միայն ֆիլմերի ավարտից հետո։ Մեզ մնում է սպասել և, հավանաբար, ոչ շատ երկար. մարտի 4-ին Ռուսաստանում կկայանան նախագահի ընտրությունները...


Օվսաննա Գևորգյան

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվի
Ամենադիտված