Արման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ Արդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը 284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը Ուկրաինա Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան «Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվել Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ «ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետ Աղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորել Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը 

Համաշխարհային քաղաքականության և բիզնեսի ամենաաղմկալի սեքս-սկանդալները (ֆոտո)

Համաշխարհային Մամուլ

1. Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Պրոֆյումոյի կապը թեթևաբարո աղջկա հետ Մեծ Բրիտանիայում ամենամեծ քաղաքական սկանդալներից մեկի պատճառ դարձավ:

1963-ին Պրոֆյումոյին մեղադրում էին Կրիստին Կիլերի հետ արտաամուսնական կապի մեջ լինելու համար, որը տևել է 2 տարի: Սկանդալի պատճառներից մեկը նաև այն էր, որ Կիլերը միաժամանակ հանդիպում էր նաև սովետական ռազմածովային լրտես Յեվգենի Իվանովի հետ:

Համայնքային պալատում իր ելույթի ժամանակ Պրոֆյումոն փորձեց հերքել իր մեղքը, սակայն արդյունքում ստիպված եղավ լքել պաշտոնը: Նրա հետ միասին հրաժարական տվեց վարչապետ Հարալդ Մակմիլանը: Կիլերին մեղավոր ճանաչեցին այլ գործով և դատապարտեցին 9 ամսվա ազատազրկման: Ստիվեն Ուորդին, ով ծանոթացրել էր Կիլերին և Պրոֆյումոյին, մեղադրեցին կավատության մեջ, և նա դատալսումների վերջին օրը ինքնասպանություն գործեց:

2. Հարի Հարտ, ԱՄՆ, Կոլորադո նահանգի սենատոր

1987 թվականին Հարի Հարտը` Կոլորադո նահանգի սենատորը, ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված նախագահների թեկնածուների մեջ համարվում էր առաջատարներից մեկը:

1987 թվականի մայիսին, նախագահի թեկնածություն դնելու պատրաստակամության մասին հայտարարելուց մեկ ամիս անց, Miami Harald թերթի լրագրողները պարզեցին, որ Հարտը սիրավեպ ունի մոդել Դոնա Ռայսի հետ: Հարտի կինը պաշտոնապես հայտարարեց, որ ենթադրում է, որ ամուսնու կապը Ռայսի հետ «անմեղ» շջանակներում է եղել, սակայն հոդվածի տպագրությունից հետո նրա վարկանիշը ընկավ՝ 32 ℅-ից հասնելով 17℅: Արդեն մի քանի օր անց լուսանկարիչներին հաջողվեց նկարել Հարտին սիրուհու հետ, ով նստած էր նրա ծնկներին, իսկ հունիսի 2-ին նկարն արդեն National Enquirer-ի շապիկին էր: Հարտը ստիպված էր հանել թեկնածությունը: Այդ սկանդալից հետո նա հեռացավ քաղաքականությունից և վերադարձավ փաստաբանական գործունեության:

3. Կանաան Բանանա, Զիմբաբվեի նախկին նախագահ

Զիմբաբվեի նախկին նախագահ Կանաան Բանաննաին մեղադրում էին 1997 թվականին իր տղամարդ ենթականերին բռնաբարելու մեջ: Այդ ժամանակ նա արդեն երկրի նախագահ չէր, այլ՝ տեղական կազմակերպություններից մեկի դիվանագետներից:

Տասնամյա պատմություն ունեցող միջադեպը բացահայտվեց դատական գործի ընթացքում, երբ դատարանում հայտնվեց նախագահի նախկին թիկնապահը, որը սպանություն էր գործել այն բանի համար, որ իրեն կին անվանել էին:

Թիկնպահը դատի ժամանակ հայտնեց, որ Բանանան պարբերաբար բռնաբարում էր իրեն: Հետաքննության ընթացքում պարզվել էր, որ դա Բանանայի նախագահության ընթացքում (1980-1987) միակ դեպք չէր: 1999 թվականին Բանանային 11 բռնաբարության դեպքի գործով մեղավոր ճանաչեցին և դատապարտեցին 10 տարի ազատազրկման: Բանանան համառորեն հերքում էր բոլոր մեղադրանքները, ասելով, որ իր դեմ հարուցված քր. գործը քաղաքական նկատառումներ ունի:

2001 թվականին նա դուրս եկավ բանտից և երկու տարի անց մահացավ քաղցկեղից: Նրա բարեկամներին արգելեված էր պաշտոնապես թաղման արարողություն անցկացնել:

4. Հարրի Ստոունսայֆեր, Boeing կազմակերպության ղեկավար

Boeing կազմակերպության ղեկավար Հարրի Ստոունսայֆերը լքեց իր պաշտնը 2005 թվականի մարտին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ նրա կապը իր ենթականերից մեկի` Դեբրա Պիբոդիի հետ: Կազմակերպության ներքին հետաքննությունը պարզեց, որ ենթակայի հետ սիրավեպը տեղի է ունեցել երկկողմանի համաձայնությամբ, սակայն դա համարվում էր աշխատանքային էթիկայի խախտում:

Արդյունքում` փլուզվեց Ստոունսայֆերի ընտանիքը, որը համատեղ կյանքի 50 տարվա պատմություն ուներ:

5. Յակոբ Զումա, ՀԱՀ նախագահ

ՀԱՀ նախագահ Յակոբ Զումային 2005 թվականին մեղադրանք էր ներկայացվել 31-ամյա կնոջը բռնաբարելու համար, ով իր մահացած ընկերոջ դուստրն է: Այդ կինը ՄԻԱՎ-ի վարակակիր էր, և Զուման գիտեր այդ մասին:

2006-ին Յոհանեսբուրգի դատարանում Զուման արդարացվեց այն ձևակերպումով, որ սեռական հարաբերությունները տեղի են ունեցել փոխադարձ համաձայնությամբ: Սակայն այդ կինը շարունակում էր պնդել, որ իրեն բռնաբարել են: 2007 թվականին նրան քաղաքական ապաստան տվեցին Նիդեռլանդներում:

Դատի ժամանակ Զուման, ով այդ ժամանակ զբաղեցնում էր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային խորհրդի ղեկավարի պաշտոնը, նշեց, որ չի օգտագործել պահպանակ, չնայած որ գիտեր կնոջ հիվանդության մասին:

Գործընթացը ենթարկվեց քննադատության իրավապաշտպան մարմինների կողմից, բայց Զումայի կարիերաի վրա այն ոչ մի կերպ չազդեց. 2009-ին ՀԱՀ ազգային ժողովի կողմից նա վերընտրվեց նախագահ:

6. Էլիոտ Սպիտցեր, ԱՄՆ, Նյու-Յորք նահանգի նախկին նահանգապետ

Նյու-Յորք նահանգի նախկին նահանգապետը ստպված Էր 2008-ի մարտին հրաժարական տալ, երբ պարզվեց, որ նա օգտվում է էլտար մարմնավաճառների ծառայություններից, և նրանց է վճարել է ավելի քան 80.000 դոլար:

Սկանդալը սաստկացավ այն պատճառով, որ Սպիտցերը հայտնի էր ֆինանսական խաբեությունների և մարմնավաճառության դեմ իր ակտիվ պայքարով:

Հրաժարականից հետո Սպիտցերը փորձում է բարձրացնել իր վարկանիշը՝ նվիրելով իրեն բարեգործությանը և շրջակա միջավայրի պաշտպանությանը:

7. Քվամե Կիլպատրիկ, ԱՄՆ, Դեթրոյթի քաղաքապետ

Դեթրոյթի քաղաքապետ Կվամե Կիլպատրիկը հայտնվեց սկանդալի էպիկենտրոնում, երբ այդ նահանգի երկու ոստիկաններ դատի տվեցին նրան: Նրանք հանդիսանում էին Կիլպատրիկի և նրա աշխատակցուհի Կրիստինա Բիտտիի սիրավեպի վկաները, և քաղաքապետը հրաման էր տվել աշխատանքից հեռացնել ոստիկաններին:

Կիլպատրիկը և Բիտտին հերքում էին իրենց մեղքը, սակայն որպես ապացույց ներկայացվեցին նրանց նամակագրությունները, որից և պարզ դարձավ, որ զույգն իսկապես նման մտադրություն ուներ: 2008 թվականի սեպտեմբերին Կիլպատրիկը մեղավոր ճանաչվեց սուտ վկայություն տալու գործով: Նա ստիպված էր հրաժարական տալ քաղաքապետի պաշտոնից:

8. Անվար Իբրահիմ, Մալայզիայի նախկին փոխնախագահ

2008 թվականին Անվար Իբրահիմին՝ Մալայզիայի նախկին փոխնախագահին և ընդդիմության առաջնորդին, մեղադրեցին իր ենթականերից մեկին այլասերելու մեջ: Ներկայումս Իբրահիմովի դեմ ընթանում է դատական գործ, որը կարող է ավարտվել 5-20 տարի ազատազրկամբ:

1998 թվականին նա դատապարտվել էր 6 տարի ազատազրկման կաշառակերության մեղադրանքով: Մեղադրանքը ներկայացվեց, երբ տեղի ունեցավ միջադեպ Իբրագիմովի և Մալայզիայի վարչապետ Մատախիր Մուհամմադովի միջև, որի ընթացքում ընդդիմությունը պահանջում էր քաղաքական հեղափոխություն և ցուցերի անցկացում:

2004-ին մեղադրանքները հանվեցին: Իբրագիմովի դեմ հարուցված դատական գործը շատ վիճելի է` արդյոք առաջադրված մեղադրանքը ճիշտ էր, թե դատի հիմնական պատճառը քաղաքական գործիչների միջև եղած խնդիրներն էին:

9. Ֆերդինանդ Լուգո, Պարագվայի նախագահ

Պարագվայի նախագահ Ֆերդինանդ Լուգոն քաղաքականության մեջ հանդես գալուց առաջ կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս էր: Նախագահ ընտրվելուց մեկ տարի հետո` 2009-ին, միանգամից 3 կին նրան դատի տվեցին, հայտնեցին, որ նա իրենց երեխաների հայրն է:

Նրանցից առաջինը ծնվել էր 2007 թվականին, երբ Լուգոն դեռ եպիսկոպոս էր:

Երկրորդ կինը՝ Բենինյա Լեգիսկամոն, հայտնեց, որ Լուգոն իր որդու հայրն է,  որը ծնվել էր 2002-ին:

Երրորդ մեղադրանքը ներկայացվել էր քաղաքական ակտիվիստ Գորտենզիա Մորանի կողմից: Կատարված ԴՆԹ-ի անալիզը ավելի ուշ հաստատեց, որ նրա որդին ոչ մի կապ չունի Լուգոի հետ: Լուգոն ընդունեց Վիվիան Կարիլոի որդուն, երկրորդ դեպքում նա ոչ հերքեց, ոչ էլ ընդունեց հայրությունը:

Սկանդալի արդյունքում Լուգոի վարկանիշն ընկավ:

10. Ջուլիան Ասանժ, Wikileaks-ի հիմնադիր

Հանրահայտ պորտալ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին 2010-ին մեղադրում էին սեռական հանցագործությունների մեջ: Նույն թվականի օգոստոսին երկու կին դիմել էին Շվեդիայի ոստիկանություն` մեղադրելով Ասանժին սեռական ոտնձգություննեեր կատարելու մեջ: Ասանժը ստիպում էր նրանց զբաղվել սեքսով առանց պահպանակի:

Ասանժին ձերբակալեցին Լոնդոնում, իսկ հետագայում նա ազատ արձակվեց գրավի դիմաց:

11. Մարկ Հերդ, Hewlett-Packard կազմակերպության նախագահ

Hewlett-Packard կազմակերպության նախագահ Մարկ Հերդը 2010 թվականի օգոստոսի 10-ին լքեց ղեկավարի բոլոր պաշտոնները դերասանուհի Ջոդի Ֆիշերի հետ կապված սկանդալից հետո:

Ֆիշերը, ով պայմանագրով աշխատում էր HP-ի կողմից կազմակերպվող կորպորատիվ միջոցառումների ժամանակ, մեղադրեց Հերդին սեռական ոտնձգությունների մեջ: Հետաքննությունը հերքեց այդ փաստը, բայց հետաքննության ժամանակ պարզվեց, որ Հերդը 2 տարվա ընթացքում կազմակերպության ֆինանսական հաշիվներով կազմակերպել է շքեղ ընթրիքներ, Ֆիշերի ուղեկցությամբ ճանապարհորդություններ:

Աշխատանքային ստանդարտների լուրջ խախտումների մեղադրանքով Հերդը ստիպված էր լքել պաշտոնը: Նա լքեց կազմակերպությունը, խայտառակված, բայց ստացավ մեծ պարգևատրում՝ 12.2 մլն դոլար` գումարած բաժնետոմսեր` 34.6 մլն արժեքով: Արդեն 2011 թվականի սեպտեմբերին նա զբաղեցրեց Oracle-ի ընկերության համանախագահի պաշտոնը: HP-ի բաժնետերերը դատի տվեցին Հերդին: Նրանք հայտնեցին, որ սկանդալի հետևանքով և HP-ից Հերդի Oracle տեղափոխվելու արդյունքում Hewlett-Packard-ը կորցրեց 9 մլրդ-ի շուկայական կապիտալ:

Գործն ավարտվեց հաշտությամբ:

12. Սիլվիո Բերլուսկոնի, Իտալիայի վարչապետ

2011 թվականի հունվարից Միլանի դատախազությունը վարում էր Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի հանդեպ հարուցված գործը: Նրան մեղադրանք էր առաջադրվել անչափահաս մարմնավաճառ Կարիմա էլ-Մարուգի հետ սեռական հարաբերություն ունենալու պատճառով:

Մարուգին հայտնի էր որպես Ռուբի և այն 33 կանանցից էր, ովքեր մասնակցել էին Բերլուսկոնիի վիլլայում անցկացվող սեքս-երեկույթին:

Դատախազությունը փորձում էր պատասխանատվության ենթարկել երեք կանանց, ովքեր կազմակերպել էին այդ երեկույթները: Բերլուսկոնին ընդունեց, որ նվիրել է Ռուբիին 45000 եվրո, որ նա ստեղծի իր սեփական գեղեցկության կենտրոնը, սակայն հերքում էր, որ նրա հետ ունեցել է սեռական հարաբերություններ: Բերլուսկոնիի խոսքերով` նա փող է նվիրել Ռուբիին, որպեսզի փրկի մարմանավաճառությունից, քանի որ իրեն հուզել է նրա պատմությունը:

Իտալիայի վարչապետն առաջին անգամը չէ որ հայտնվում է սեքս-սկանդալի կիզակետում: 2009-ի մարտին նրա երկրորդ կինը` Վերոնիկա Լարիոն, հայտարարեց, որ բաժանվում է այն բանից հետո, երբ հրապարակվեցին ամուսնու և 18-ամյա մոդել Նաոմի Լետիցկեի հետ նկարները: Բացի այդ, նա բաց նամակ էր գրել, որտեղ բողոքում էր, որ Բերլուսկոնին ԵՄ պառլամենտի` 2009-ի ընտրություններին իր կուսակցության կողմից մեծ թվով այնպիսի թեկնածուների էր ներկայացրել է, որոնք քաղաքական գործունեություն իրականացնելու փորձ ընդհանրապես չունեին:

2011-ի ապրիլի սկանդալից հետո Բերլուսկոնիի վարկանիշն ընկավ մինչև ռեկորդային 31℅-ով: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կա
Ամենադիտված