Կողոպտել են Նիկոլայ Ռաստոռգուևի որդուն
Ռուսաստան
Նախօրեին Մոսկվայի արվարձաններից մեկում երեք անձանց կողմից հարձակման է ենթարկվել Ռուսաստանի ժողովրդական արտիստ, «Լյուբե» խմբի մեներգիչ Նիկոլայ Ռաստոռգուևի 18-ամյա որդին՝ Նիկոլայը։ Հանցագործները խլել են նրա հեռախոսը։
Երիտասարդը չի դիմադրել՝ խուսափելով հնարավոր արյունահեղությունից։ Երբ եռյակը հեռացել է, Նիկոլայը դիմել է հորը, որն էլ ոստիկանություն է դիմել։ Ռուսական մամուլի ներկայացուցիչներից մեկը, հենվելով իրավապահ մարմիններում ունեցած իր աղբյուրների վրա, նշել է, որ Նիկոլայ Ռաստոռգուևն իր դիմումի մեջ գրել է, որ կողոպտիչների գործողությունների հետևանքով կրած նյութական վնասը կազմում է շուրջ 25 հազար ռուսական ռուբլի։ Հայտնի է նաև, որ հանցագործները դեպքի վայրից հեռացել են «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)