Առևանգել են «Եվրամայդանի» ակտիվիստ Իգոր Լուցենկոյին. ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
Անհայտ անձինք Օկտյաբրսկայա հիվանդանոցի մոտ բռնել են «Եվրամայդանի» ակտիվիստներից Իգոր Լուցենկոյին: Այս մասին հայտնում է novostimira.ru-ն՝ վկայակոչելով unn.com.ua-ին:
«Կորել է Իգոր Լուցենկոն: Նրան, վիրավոր Յուրի Վերբիցկու հետ, որին նա իր մեքենայով բերել էր հիվանդանոց, անհայտ անձինք առևանգել են: Վիրավորից մնացել է անձնագրով վերարկուն, նա հասցրել է հանվել բժշկի մոտ»,-ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ակտիվիստ Մարիա Լեբեդևան:
«Անհայտ անձինք մտել են հիվանդանոց, ոլորել են ձեռքերը և տարել: Դա եղել է մեկ ժամ առաջ, Իգորի հեռախոսները չեն պատասխանում: Բժիշկները լռում են, տեղում կարծես ոստիկանություն կար, Իգորի մեքենան մնացել է այնտեղ: Զանգեք ոստիկանության բաժիններ»,-գրել է Մարիա Լեբեդևան:
Կիևում շարունակվում են ընդդիմության զանգվածային ելույթները՝ ուղեկցվելով իրավապահների հետ ընդհարումներով:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում