Կիևում զոհված երիտասարդին կրակել են դիպուկահարները. ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
Կիևում ընդդիմության մասնակիցների և իրավապահների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորված երիտասարդը մահացել է հրազենային վնասվածքից: Այս մասին հայտնում է Interfax-ը:
«Երիտասարդի մարմնի վրա հայտնաբերվել է հրազենային 4 վերք: Ես կարծում եմ` ցուցարարին կրակել է դիպուկահարը»,-հայտնել է Մայդանում գտնվող հատուկ բժշկական ծառայության գլխավոր բժիշկը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Կիևի գլխավոր հիվանդանոցում մահացել էր 22-ամյա ակտիվիստ, ով հիվանդանոց էր տեղափոխվել «Դինամո» մարզադաշտում տեղի ունեցած ընդհարման արդյունքում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում