«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ» «Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ» «Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ» Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ» Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ» Ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» «Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» 

Պետրոս Ադամյանի առաջին սիրո պատմությունը

Գիտություն և Մշակույթ

Հայ թատրոնի պատմության էջերում մի գողտրիկ հուշ է պահպանվել Պետրոս Ադամյանի առաջին սիրո մասին: Սիրած էակը հայ թատրոնի քրմուհի Ազնիվ Հրաչյան էր: Հաճախ է հիշատակվել Հրաչյայի աչքերի անսովոր գեղեցկության մասին: Պատմության մեջ նաև ակնարկվում է, որ Ազնիվին' Հրաչյա անունով մկրտողը նրանով հափշտակված Ադամյանն է եղել: Մի օր դեմ-դիմաց են կանգնել բեմի երկու զարդերը «Հայկ դյուցազն» պատմական պիեսի փորձերի ժամանակ. հերոս ու հերոսուհու կերպարներով, Ադամյանը` միախառնելով անձնական զգացմունքը բեմական զգացմունքին, սիրո խոստովանություն է արել և «Հայկանո՜ւշ, կը սիրե՜մ զքեզ» ասելով գրկել դերասանուհուն` «խրտնչելով» նրան: Վերջինս դիմել է դերասանապետին. «Պարոն Մաղաքյան, չեմ խաղա այս դերը, առեք ինձ նորեն փոքրիկ դերեր տվեք»: Մաղաքյանը ստիպված սիրահարի դերը տվել է Դավիթ Թրյանցին, որ ամուսնացած էր ու անվտանգ: Ադամյանը վիրավորվել է մինչև սրտի խորքը: Մի օր էլ այս երկու զույգերի ճակատագիրը միմյանց կապելու բարի ցանկությամբ, թատրոնի հովանավոր, արքունի ճարտարապետ Հակոբ բեյ Պալյանը, թատրոնի ապագայով մտահոգ ճշմարիտ հայն ու քաղաքացին, իր տանը կազմակերպած երեկույթներից մեկում, ուր հավաքվել էր այդ ժամանակների ազգային կորիզը. Նահապետ Ռուսինյան, Գրիգոր Օտյան, Ծերենց, Տիգրան Չուխաճյան … բանստեղծներ, բժիշկներ, ուսուցիչներ … Իսկ դերասաններից Հակոբ բեյը հրավիրել էր միայն Պետրոս Ադամյանին ու Ազնիվ Հրաչյային: Սուրեն Խաչատրյանը իրական պատմությունը վերապատմում է այսպես.

«Հրաչյան փախցրեց հայացքը և կամացուկ, սառը ծիծաղեց:

- Ինչպես երևում է, Ադամյան, բեյը միայն երկու դերասանի է հրավիրել:

Իհարկե, Հրաչյան հասկացել էր ամեն ինչ: Իհարկե, իմաստ չունի այլևս որևէ բան թաքցնել: Հրաչյան լուռ էր: Բայց երբ նա խոսեց, Ադամյանը զարմացավ ու սարսռաց նրա ձայնի հանդարտ սառնությունից:

- Գիտե՞ս ինչ, չեմ թաքցնի: Երկու լարախաղացներս չենք կարող մի չվանի վրա խաղալ, Ադամյան …»:

Այս ամենը լսելով` Ադամյանը կորցնում է ինքնատիրապետումը, սրտնեղած բացականչում.

- Օրիորդ, Դուք խեժե գնդակ եք դարձրել ինձ, մերթ օդ եք բարձրացնում, մերթ հասարեցնում գետնին… (Ս. Խաչատրյան «Պետրոս Ադամյան», «Հայաստան» հր., Ե. 1970 թ.)

Այս անփոխարինելի բեմական զույգը թատրոնում պահպանելու և նրանց ամուսնացնելու Մաղաքյանի և խմբի մեկենաս Հակոբ Պալյանի ճիգերը հօդս են ցնդում, դերասանուհին անդրդվելի է մնում իր որոշման մեջ. «Անոր սերը հինցած է»,-պատասխանել է նա Մաղաքյանին, և խնդիրը գոցվել է: «Գիտակցաբար, թե բնազդով, նա չի ցանկացել իր բեմական սիրահարին իջեցնել իրականություն: Եվ ոչ էլ տոն է տվել դրսից եկող սիրատենչ նամակներին, որոնք ուղղված էին ոչ այնքան իրեն, որքան իր ներկայացրած հերոսուհիներին»,-գրում է Հենրիկ Հովհաննիսյանը: Ի վերջո, քմահաճ ու անսպասելի մի վճռով, ամուսնացել է իր հեռու ազգական Անտոն Գարայանի հետ (1875 թ): «Նա դարձել է ազնիվ բուրժուայի կին, ընտրել կյանքի ապահով ու կայուն վիճակ և ռոմանտիկական զգացմունքների իրականացումը փնտրել բեմի կիսալույս շըրջանակում» (Հայ թատրոնի պատմություն. XΙX դար):

Նրանք թատրոնի պատմության մեջ մնացին ամենապաշտելի զույգերը, փոխադարձաբար գնահատելով իրար ու միշտ համագործակցելով միմյանց հետ: 1878 թ. Ազնիվ Հրաչյայի կազմած թատերախմբում Մաղաքյանի, Ռշտունու, Մարի-Նվարդի կողքին տեսնում ենք նաև Պետրոս Ադամյանին (այս խումբը գործում է ընդամենը հինգ ամիս):

Տարիներ անց իր նամակներից մեկում` կարծիք հայտնելով Սառա Բեռնարի Մարգարիտ Գյոթեի մասին Ադամյանն առավելությունը տալիս է իր հայրենակցուհուն` Ազնիվ Հրաչյային: Վերջինս էլ հետագայում իր հիշողություններում գրել է. «Բավական էր զայն անխոս տեսնել բեմի վրա և դուք կզգայիք, թե ինչ խոշոր ուժ մը կանգնած ձեր դեմը: Ան իր կարճ հասակով` բեմի հսկան էր: Ես կըսեմ որ անոր նմանները շատ քիչ են, նույնիսկ եվրոպական բեմերի վրա» (Ռ. Զարյան «Ադամյան» (կյանքը), «Հայպետհրատ», Ե., 1961 թ.)

Իսկ Պետրոս Ադամյանի անձնական կյանքը այդպես էլ չի ստացվել, նա շատ անգամ է հայտնվել կանանց ծուղակում, շփոթվել նրանց դավերից: Նրա կյանքը շատ է մթագնել հայտկապես դերասանուհի Մարի Բեսոցկայան: Չմանրամասնելով պատմությունը, մեջ ենք բերում իրավաբան Մելիք Հայկազնին հասցեագրված դիմումի սևագիր պատճեից մի հատված. «Մեծապատիվ պարոն Մելիք Հայկազն … Ձեզ արդեն հայտնի է, որ այստեղ աշխատում եմ, որ հայը մի մշտական թատերական ընտիր խումբ ունենա և կարծեմ բավականին պիտի հաջողիմ իմ ձեռնարկության մեջ, չնայելով բոլոր հոգեկան նեղությանց, զրկողությանց և հիվանդոտ վիճակիս:

Սակայն այդ բոլորը ոչինչ կհամարեի` եթե ինձ հանգիստ թողնեն:

Սակայն բոլորովին անհանգիստ եմ, մի անզգամի պատճառով և որպեսզի ինձ հանգիստ թողնեն, չունենալով ոչ մի պաշտպան, մանավանդ ազդեցության տեր մի անձն` Ձեզ եմ դիմում խոնարհաբար, խնդրելով Ձեզանից, որ պաշտպանեք ինձ` Ժյուլ Ալեքսանդրովիչ Վառլամով անուն խարդախ անձի դեմ, որ անցյալ տարի ամուսնացած լինելով Մարի Բեսոցկայա անուն կնոջ հետ, երկուսը միասին ահա մի տարուց ավելի է, ինչ որ հալածում են ինձ մի երեխայի պատճառով, սոսկալի նախատանաց նամակներ գրելով, մահվան սպառնալիքով ուզում են ինձնից փող քաշել, ամսական 10 ռուբլի, և մինչև անգամ 300 ռուբլի են ուզում այն պայմանով, որ դադրին ինձ հալածելուց: Նոքա, որոնք շատ լավ են ճանաչում,-իմ խմբի յուրաքանչյուր դերասաններ,-կվկայեն նորա ինչ լինելը և թե ինչպես ուզում են օգտվել իմ պատվասիրությունիցս, համբավիցս ու հիվանդոտ ու նեղ դրությունցս, որից բժշկվելու և ինձ բոլորովին հայ թատեր նվիրելու համար հարկավոր միջոց անգամ ինձ պակասում է, ուր մնաց թույլ տալ, որ եղածն էլ թալանեն:

Ուզեցի դատաստանի քաշել այդ անիրավներին, սակայն ոչ տոհմիս ազնվականությունը, ոչ անունս և ոչ պատիվս կներե այդ, հետևաբար լսողները զանազան մեկնություն պիտի տան. Ուստի ավելի լավ համարեցի ճշմարիտ, որ իմ արածս մի երիտասարդական սխալ համարվի գուցե, սակայն ամենին էլ կարող է պատահել այդ բանը, այսինքն ճանչնալ մի կնոջ և երբեմն նորա հետ ժամանակ անցընել, մինչև անգամ կուրորեն հարգել, օգնել նորան, կարծելով, թե ազնիվ է և թշվառ մի զոհ սիրտ» (Գ. Ստեփանյան «Էջեր Պետրոս Ադամյանի անձնական կյանքից»):

Ադամյանն ու Ազնիվ Հրաչյան վերջին անգամ հանդիպեցին հիվանդանոցում: Ադամյանը անդարմանելի հիվանդ էր: Նրա կոկորդի ցավը վերածվել էր կոկորդախտի: Այս օրերին, Ռուսաստանի փառքի տարիներին իրեն ծափահարող ականավոր ռուս արվեստագետները` մտահոգվելով նրա վիճակով, Պետերբուրգում, Մոսկվայում և այլուր փող հավաքելով, ուղարկում են Պոլիս` Ռուսական դեսպանատան միջոցով:

Մի օր էլ Ադամյանը աչքերը բացելիս, տեսնում է Ազնիվ Հրաչյային լուռ իրեն դիտելիս:

Ազնիվ Հրաչյան կարդացել էր, լսել Ադամյանի Ռուսաստանյան տարիների հաջողությունների մասին, նաև լսել էր իր վաղեմի բարեկամի անխոհեմ սիրո պատմությունները:

Ու հիմա, նստած նրա գլխավերևում, նայում էր, մղկտում… Ի՞նչ են խոսել նրանք, ի՞նչ վերհիշել, պատմությունը ոչինչ չի արձագանքել … Միայն հայտնի է այն փաստը, որ Ազնիվ Հրաչյան հիվանդին ասել է, որ ուզում է ներկայացում կազմակերպել ու արդյունքը տրամադրել իրեն, որն էլ չի իրականացել նրանց ուսուցիչ Մաղաքյանի մահվան պատճառով:

 Քրիստինա Աբրահամյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»Ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» «Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ
Ամենադիտված