ԱՄՆ-ում ոստիկանությունը հրազենով սպանել է մեկ տարեկան տղայի
ԱՄՆ
ԱՄՆ-ում ոստիկանությունը կրակոցով և սպանել է մեկ տարեկան տղայի, հաղորդում է Metro-ն։
Դեպքը տեղի է ունեցել Սենատոբիա քաղաքի Walmart խանութի կայանատեղիում։ Ոստիկանության տվյալներով՝ ոստիկանները արձագանքել են գողության կասկածելի դեպքի մասին հաղորդագրությանը և հայտնաբերել երկու կանանց՝ երեխայի հետ, որոնք շարժվում էին դեպի ավտոմեքենան։
Ոստիկանության պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ ոստիկանները փորձել են կանգնեցնել ավտոմեքենան, սակայն վարորդը, ենթադրաբար, մոտեցել է նրանց՝ գրեթե հարվածելով ոստիկաններից մեկին։ Այնուհետև ոստիկաններից մեկը կրակ է բացել։
Ավելի ուշ բժիշկները երեխային, որը կրակոցի պահին ավտոմեքենայի մեջ է եղել, մահացած են գտել։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ