Կալանավորված, դատապարտված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումների կարգը կհստակեցվի
Քաղաքական
Կալանավորված, դատապարտված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումների կարգը կհստակեցվի
Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը Ազգային ժողովում ներկայացրել է «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է տնային կալանքի տակ գտնվող, ինչպես նաև կալանավորված անձանց փոխադրումները պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությամբ:
Նախագծի նպատակն է
ապահովել տնային կալանքի տակ գտնվող, ինչպես նաև կալանավորված և դատապարտված անձանց փոխադրումների հստակ և արդյունավետ կազմակերպումը։ Առաջարկվում է
Պրոբացիայի ծառայությանը վերապահել տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրման լիազորություն, քանի որ ներկայում նման իրավասություն որևէ պետական մարմնի վերապահված չէ։
Միաժամանակ, նախատեսվում է ստեղծել օրենսդրական հիմք, որպեսզի դատապարտյալների, կալանավորված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրման դեպքերն ու կարգը սահմանվեն Արդարադատության և Ներքին գործերի նախարարների համատեղ հրամանով։ Սա թույլ կտա վերացնել գործող կարգավորումներում առկա իրավական բացերը և հստակեցնել փոխադրումներ իրականացնող մարմինների լիազորությունների շրջանակը։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել