ԱՄՆ-ի դաշնակից երկրի ղեկավարը Պուտինին հրավիրել է միջազգային գագաթնաժողովի
ԱՄՆ
Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է մասնակցելու ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին, որը կանցկացվի այս տարվա նոյեմբերին Մանիլայում։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։
Ֆիլիպինների առաջնորդը, հանդես գալով որպես գագաթնաժողովի նախագահող կողմ, պաշտոնապես հրավիրել է ռուսական կողմին մասնակցել ԱՍԵԱՆ-ի 25-րդ գագաթնաժողովին։
Ավելի վաղ Ֆիլիպինների դեսպան Իգոր Բայլեն հայտնել էր, որ երկիրը նաև նախաձեռնություն է ներկայացրել Մարկոս կրտսերի և Պուտինի երկկողմ հանդիպման կազմակերպման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ «Ռուսաստան–ԱՍԵԱՆ» գագաթնաժողովը, որը նվիրված է երկխոսության գործընկերության 30-ամյակին, անցկացվում է Կազանում հունիսի 17–18-ը։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել