Ղազախստանի բնակչին ձերբակալել են Պրոխորովի թեկնածությունը պաշտպանելու համար
Ռուսաստան
Ղազախստանի Ակտոբայի շրջանի ոստիկանությունը պարզել է փողոցում Ռուսաստանի նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովի նախընտրական պաստառն անօրինականորեն տեղադրած անձի ինքնությունը։ Ոստիկանությունը պարզել է, որ այն Ակտոբայի 35–ամյա բնակիչ է։ Վերջինիս ոստիկանությունը ձերբակալել է, սակայն Интерфакс–ի հաղորդմամբ նրան տարածքից չհեռանալու ստորագրությամբ ազատ են արձակել։ Բնակչի Պրոխորովի քարոզչական ցուցապաստառը կախելու դրդապատճառները հայտնի չեն։
Միխայիլ Պրոխորովի նկարով ցուցապաստառը, որի վրա գրված է «Մենք քեզ հետ ենք» կարգախոսը, փետրվարի 16–ին հայտնվել է քաղաքի 312 պողոտայում. այն մոտ 40 րոպե հետո հանվել է այդ տարածքից, հաղորդում է Lenta.ru–ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)