ՔԿ-ն վերջակետ է դնում 44-օրյա պատերազմի զոհերի թվի շահարկումներին Լատվիան մտադիր է 2027 թվականի հունվարից արգելել դեպի Ռուսաստան և Բելառուս իրականացվող ավտոբուսային փոխադրումները Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ) Հայաստանի սովորողների գիտելիքների կիրառման հմտությունները ցածր են․ PISA-2025-ի ահազանգը Անգրագետ են, ոչ մի բան չեն հասկանում, պրիմիտիվ հարց չեն կարում լուծեն․ Պեդրո Զարոկյան «Երևանտրանս»-ը լուծարվում է. ստեղծվում է «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկը «Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները մեծ ընտանիքի պես են». Չայկա Հունգարիան արտաքսում է 10 ռուս դիվանագետի «88»-ում և մյուս բոլոր սուպերմարկետներում ժամկետանց սնունդ կար․ Ավետ Բաբայան Ռուսաստանը պատրաստ է խաղաղություն հաստատել Ուկրաինայում. Պեսկով ԱԺ խմբակցությունները թեկնածուներ են առաջադրել մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների պաշտոններում Վստահ եմ՝ պարոն Զառոկյանն ասելու է՝ traffic engineer է պետք, ճիշտ է, բայց տվյալներ է պետք ունենալ 

Արամ Պաչյանն իր «Օվկիանոս»-ով նոր նավարկության մեկնարկ է տալիս

Գիտություն և Մշակույթ

Երիտասարդ գրող Արամ Պաչյանի պատմվածքներ և էսսեներ ամփոփող «Օվկիանոս» ժողովածուն շուտով կհայտնվի գրախանութներում: Գիրքը հրատարակության է պատրաստում «Անտարես» հոլդինգը: Գրողի երրորդ «զավակը», հեղինակի պնդմամբ, նոր նավարկության մեկնարկ է: Գրքի, գրականության դերի, երիտասարդ գրողի առջև ծառացած դժվարությունների և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց Արամ Պաչյանի հետ:

-Արամ, ինչի՞մասին է Ձեր նոր գիրքը, ի՞նչ թեմաներ է արծարծում:

-«Օվկիանոսում» ընդգրկված են վերջին տարիներին գրված և մամուլում հրապարակված պատմվածքներս ու այն էսսեները, որոնք դժվար է ասել' համապատասխանում են էսսեի ժանրին, թե ոչ, ինչն էլ ամենահետաքրքիրն է ինձ համար, որովհետև այս գրքի ձևը և ոչ բովանդակությունը, գլխավոր ընդգծումն է առաջադրված մյուս բոլոր իմաստների: Ինձ համար ձևը միշտ էլ առաջնայնություն է ունեցել, որովհետև արձակի պատնեշը, կարծում եմ, ձևն է, որի հետ երկխոսելու գայթակղությունը մեծ է:

Չեմ կարող ասել, թե գիրքն ինչի մասին է: Այն իմ նախորդ գրքերի օրգանական շարունակությունն է, մի հատվածը:

Գրքի ստեղծման նպատակն առաջին հերթին ընթացքը կազմավորելն ու կարգավորելն է, մամուլում ցրված գործերը վերանայելը, այս կամ այն ստեղծագործությունն ընտրելը և դրանից հետո մինչև 2006 թվականը հետ նայելը, փորձել հասկանալը, թե իրո՞ք հետաքրքիր էր այն, ինչ արել ես այդչափ հետաքրքասիրությամբ, թե՞ տպավորություններն ուրիշ են: Գրքի ստեղծման հաջորդ գլխավոր նպատակը իմ ընկերներին ու ընթերցողներին պարզապես գրքով ներկայանալն է: Դա ինձ համար ամենակարևոր ճանապարհն է: Նրանք, ովքեր դեռևս հեղինակին գրքով են պատկերացնում, կհասկանան ինձ: Գիրքը հավանաբար լույս կտեսնի փետրվարի վերջին:

-Նոր գիրքն ինչո՞ւ եք վերնագրել «Օվկիանոս», ինչո՞վ է հատկանշական հենց այս վերնագիրը:

-Երբ փոքր էի, ինձ վրա ամենամեծ տպավորությունն էր թողել «ծովային» գրականությունը՝ Դեֆոն, Սթիվենսոնը, Նոյի պատմությունը, հետո Ջոզեֆ Քոնրադն իր վեպերով ու պատմվածքներով: Իմ առաջին գրքի հերոսներից մեկը՝ Ռոբինզոնը, ավելի շատ նավակի սպասումով է ապրում, քան ցամաքի, «Ցտեսություն, Ծիտ» վեպն ավարտվում է հերոսի՝ ծովերի միջով քայլելով: «Օվկիանոսը» նոր նավարկության մեկնարկ է: Ինձ համար սա պոստմոդեռնիստական կողմնացույց է՝ առկախելու ցամաքի հնարավորությունը:

-Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք. «Ես գիտեմ, որ գրքերը հիմա որևէ ազդեցություն չունեն»: Գրքերն այսօր իսկապե՞ս ազդեցություն չունեն: Եվ եթե իսկապես ազդեցություն չունեն, ինչպե՞ս կարող ենք այն վերականգնել: Կարծում եք, որ այսօր գիրք քի՞չ են ընթերցում:

-Ազդեցություն չունեն: Համենայն դեպս, հասարակական կյանքի որևէ շերտում գրականության ազդեցություն չի նկատվում, ինչպես նաև' այսպես ասած մշակութային տարատեսակ վայրերում: Սա չի նշանակում, թե գիրքն է որպես այդպիսին կորցրել կարևորությունն ու իր տեղը զիջել մնացած բաներին: Նոր տեխնոլոգիաները մարդկային կեցության ու գիտակցության մեջ հսկայական փոփոխություններ են բերել: Գուցե պերիֆրազ է. «գիրք» երևույթի անվան ու ներքին բնույթի փոխարինում դրան հիշեցնող այլ բանով' ասենք, սմարթֆոնով, սոցիալական ցանցով, համակարգչային նոր խաղով, վիզուալ այնպիսի հրավառությամբ, որոնք պատմում են ու վերապատմում գիրքը, որն այլևս գոյություն չունի: Վերջին մի քանի տարում հետաքրքիր գրքեր տպվել են, կատարվել են բացառիկ թարգմանություններ' Ջոյսի «Ուլիսեսը», Միլերի «Խեցգետնի արևադարձը», Շեքսպիրի «Համլետի» նոր թարգմանությունը, բայց ոչ ոք չի կարող ասել, թե այս հրաշալի գրքերը ի՞նչ ազդեցություն ունեն ընթերցողի վրա: Քանի՞ գիտական հոդված լույս տեսավ «Ուլիսեսի» թարգմանության կապակցությամբ, հիմա Միլերի վեպը ընդունվե՞ց ընթերցողների կողմից: Ցավոք, հայաստանյան գրական-գրականագիտական դաշտում գրականության հանդեպ հետաքրքրությունը բացակայում է և’ ակադեմիական, և’ սիրողական համատեքստում: Սա նույնպես գուցե ամիջականորեն կապ ունի իմ նշած փոփոխությունների հետ:

Մենք չենք կարող վերականգնել այն, ինչի մասին հստակ պատկերացում չունենք: Սրանք պարզապես իմ վարկածներն են: Նույնը' ընթերցանության վերաբերյալ: Ես կարող եմ ասել, որ չեն ընթերցում, մյուսը՝ համոզված է, որ ընթերցում են: Ուսումնասիրություններ են պետք, փաստեր, որոնք շատ հարցերի պատասխաններ կտան: Պարզապես չգիտեմ, թե ո՞ր կառույցն է պատրաստ դա անել:

-Փետրվարի սկզբին նշվում է Գիրք նվիրելու օրը, մի քանի օր անց էլ Մայրենիի միջազգային օրն է: Նման տոները որևէ դրական ազդեցություն ունենո՞ւմ են հասարակության վրա:

- Տոները, միջոցառումները փոքր շրջանակի համար ունենում են դրական ազդեցություն, բայց նորից պիտի ասեմ, որ մենք չգիտենք, հստակ տեղեկություններ չունենք հետևանքների մասին: Միայն դրանից հետո է հնարավոր եզրակացություններ անել:

-Վերջին տարիներին գրախանութներն ու հրատարակչությունները Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարատեսակ ակցիաներ են կազմակերպում' փորձելով մարդկանց շրջանում սիրելի դարձնել գրականությունը: Հավանաբար, ծանոթ եք վերջին շրջանում իրականացվող ակցիային, ըստ որի մարդիկ պետք է 100 կամ 500 հավանություն'«լայք» հավաքեն և ստանան գիրք: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը նմանատիպ ակցիաների նկատմամբ: Արդյոք դրանք ինչ-որ հաջողություն ունենո՞ւմ են, թե՞ գիրքը պարզապես «կահույքի» մի մաս է դառնում:

-Ֆեյսբուքյան «լայքերի» մրցավազքի մասին գիտեմ: Բայց սա ևս վկայում է, որ այդպես էլ գիրք գնելու մշակույթ մեզ մոտ չձևավորվեց: Ես խիստ կասկածում եմ, որ շատ դեպքերում բաղձալի «լայքերը» հավաքելուց և գիրքը նվեր ստանալուց հետո, հաջորդ գիրքը գնվելու է մասնակցի կողմից: Թեպետ ուսանողների համար վատ հնարավորություն չէ' գումար տնտեսելով գիրք ձեռք բերել:

Հետաքրքիր կլիներ, որ տարվա վերջին գրախանութները, գրադարանները, հրատարակչությունները տվյալներ հաղորդեին, ասենք' ինչքանով են այս ակցիաները բարձրացրել գրքի հանդեպ հետաքրքությունը:

-Հետաքրքիր է, եթե ասում են, որ այսօր գիրք չեն կարդում (կամ կարդում են, բայց շատ քիչ), հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ են մարդիկ գիրք գրում:

-Գիրք գրելու պատճառները տարբեր են: Համսունն ասում էր, որ գիրք գրելով պարզապես իր պարապությունն է լցրել: Դոստոևսկին որոշ դեպքերում փողի համար գլուխգործոցներ էր ստեղծում: Համաշխարհային գրաշուկան կարծես շատ չի բողոքում շրջանառությունից: Անհասկանալի է, թե Հայաստանում ինչու են գրքեր գրվում: Այս հարցը ես ինքն ինձ էլ եմ ուղղում: Հա, հասկանում եմ, միանշանակ, քավ լիցի, դե իհարկե' «հանուն տիեզերական զգացողությունների, հոգևորի, հանուն լեզվի»… Ինչպիսի ծանրակշիռ շարժառիթներ են, չէ՞:

-Ի՞նչ դժվարությունների առաջ է կանգնում հայ երիտասարդ գրողը' իր առաջին քայլերը կատարելիս: Վախի, չընդունված լինելու զգացում երբևէ ունեցե՞լ եք:

-Նման զգացողություններին անծանոթ եմ: Հայ երիտասարդ գրող: Մի տեսակ ծիծաղելի է ու ոչինչ չասող երևույթի պես է հնչում: Հիմա հայ երիտասարդ ակտիվիստի ժամանակներն են: Այդ է լրջության և սաստիկ կարևորության հույզեր առաջացնում:

-Ոչինչ չասող, որովհետև այսօր երիտասարդ գրողները քի՞չ են:

-Քիչ չեն: Պարզապես «գրող» լինելը ոչ կոչում է, ոչ մասնագիտություն, ու չեմ կարող սահմանել, թե ինչ է: Հայաստանում, այսպես ասած, գրող հասկացությունը վաղուց սակրալացված է (աստվածացված): Մեզ մոտ միշտ այդպես է եղել' գրողներին կամ պաշտել են, կամ ատել: Պաշտել են ավելի շատ ձեռք բերված կեցվածքի ու հայրենասիության համար և նողկացել դրա բացակայությունից կամ ոչ ցայտունությունից: Իսկ որտե՞ղ մնաց գրականությունը: Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ մեր գրականության պատմության մեջ գրողների կյանքն ու ճակատագիրը, ինչպես նաև նրանց մահը հաղթանակ են տարել նրանց գրականության հանդեպ, իրենք քայլ առաջ են անցել գրականությունից' գրողից վերափոխվելով լեգենդի: Իսկ լեգենդի գրականությանը մեր հասարակության կանոններով պիտի ծնկաչոք աղոթքամրմունջով մոտենաս:

Արամ Պաչյանը ծնվել է 1983-ի մարտի 19-ին, Վանաձորում, բուժաշխատողների ընտանիքում։ 1999-2004 թթ. սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում։ Առաջին անգամ տպագրվել է 2007 թվականին «Գրական թերթում», հետագայում պատմվածքները պարբերաբար տպագրվել են «Գրական թերթ», «Գրեթերթ», «Եղիցի լույս» թերթերում, «Նարցիս» գրական հանդեսում։

2008 թվականին «Թափանցիկ շշեր» պատմվածքի համար արժանացել է «Գրեթերթ»-ի ամենանամյա մրցանակին։ 2009 թվականին «Ռոբինզոն» պատմվածքի համար կրկին արժանացել է «Գրեթերթ»-ի մրցանակին։ 2009 թվականին «Աշխատանք, աշխատանք» և «Շախմատային նովել» պատմվածքների համար արժանացել է «Նարցիս» գրական-գեղարվեստական մշակութային հանդեսի մրցանակին։ 2009 թվականին Արամ Պաչյանի պատմվածքներն ընդգրկվել են արդի հայ արձակի «Անթոլոգիա 18-33» ժողովածուում։ 2010 թվականին Արամ Պաչյանին շնորհվել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակ՝ 2009 թվականին գրական մամուլում տպագրած պատմվածքների շարքի համար։

Պաչյանը «Ցտեսություն, Ծիտ», «Ռոբինզոն և 13 պատմվածք» գրքերի հեղինակն է:

Զրուցեց Ռոզա Գրիգորյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՔԿ-ն վերջակետ է դնում 44-օրյա պատերազմի զոհերի թվի շահարկումներինԼատվիան մտադիր է 2027 թվականի հունվարից արգելել դեպի Ռուսաստան և Բելառուս իրականացվող ավտոբուսային փոխադրումները Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ) Հայաստանի սովորողների գիտելիքների կիրառման հմտությունները ցածր են․ PISA-2025-ի ահազանգը Անգրագետ են, ոչ մի բան չեն հասկանում, պրիմիտիվ հարց չեն կարում լուծեն․ Պեդրո Զարոկյան«Երևանտրանս»-ը լուծարվում է. ստեղծվում է «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկը «Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները մեծ ընտանիքի պես են». ՉայկաՀունգարիան արտաքսում է 10 ռուս դիվանագետիՖրանսիայում թալանվել են Ռենուարի թանգարանը «88»-ում և մյուս բոլոր սուպերմարկետներում ժամկետանց սնունդ կար․ Ավետ ԲաբայանՌուսաստանը պատրաստ է խաղաղություն հաստատել Ուկրաինայում. ՊեսկովԱԺ խմբակցությունները թեկնածուներ են առաջադրել մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների պաշտոններումՎստահ եմ՝ պարոն Զառոկյանն ասելու է՝ traffic engineer է պետք, ճիշտ է, բայց տվյալներ է պետք ունենալՉեմպիոնների լիգան վերադառնում է․ «Ինտերի» կազմում է Հենրիխ Մխիթարյանը«Ժամկետանց սնունդ կար բոլոր սուպերմարկետներում»․ Բաբայանը զգուշացնում էԱմեն ինչ անելու ենք, որ եվրոպական կառույցները չկարողանան չնկատելու տալ երկրում տիրող իրավիճակը (տեսանյութ) Իրանը ԱՄՆ-ին խորհուրդ է տվել չխայտառակվել և լքել Մերձավոր Արևելքը Ոչ մի դրամ հարկ չի թաքցվել՝ ես վստահորեն պնդում եմ. Լևոն ՔոչարյանԳիտնականները Նոյյան տապանի առեղծվածի բացահայտման շեմին են Ավինյանը սպառնացել է ավագանու ընդդիմադիր անդամին․ «Շատ խիստ կպատժվեք»Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները«Փակել են հեռուստաալիքներ, վտարել լրագրողների»․ ԶախարովաԽոշոր ավտովթար Երևանում․ «Hongqi»-ն բախվել է ծառին, կա վիրավորՀագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքԻսպանիայի արտգործնախարարը չի կարող ասել, թե ով է կանգնած Սեուտայի ​​ճգնաժամի հետևումԱնգրագետ գնահատականից Ավինյանը վրդովվեց՝ ամբարտավան բերանը բացեք սխալ ձեւով, կպատժվեք«Ուկրաինան պարտվում է պատերազմում». The SpectatorԼավրովն ասել է, որ Արևմուտքը երբեք չի կարողացել արդար մրցակցություն ցուցաբերելՔԿ-ն հրապարակել է 44-օրյա պատերազմի զոհերի և անհայտ կորածների տվյալներըՄյասնիկյանում խայտառակ վիճակ ա, սարսափելի, ոչ մեկդ չի՞ անցել էդ մասով․ ԱվինյանՌոբերտ Քոչարյանի պաշտպանությունը չի բացառում ՄԻԵԴ և ՄԱԿ դիմելըՆեպալում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 1355-իԵրկրի փաստացի ղեկավարը բացահայտ ասում է՝ ինքն է դատում․ Լևոն ՔոչարյանԱստանայում հերքել են Փաշինյանին վերագրվող հայտարարությունը Ղազախստանի վերաբերյալՍաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը հայտնել է հարավում գտնվող օբյեկտներում հրդեհի և զոհերի մասինՄասնավոր տրանսպորտն իրավունք չունի Երևան քաղաքում կանգառ կատարի․ Տիգրան ԱվինյանԱվինյանի կոշտ հայտարարությունը․ «Մարզային տրանսպորտը չպետք է Երևան բերի ներքաղաքային տրաֆիկ»5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել ենԳիշերային վթար Երևանում․ «Nissan»-ը գլխիվայր, «Lada»-ն կողաշրջվել էԲենզինը կարժենա երկու դոլարից էլ պակաս, երբ մենք հաղթենք Իրանին․ Թրամփ50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել․ ՅոլյանՆյու Յորքում բացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը Ինչի՞ ա մետրոյի գնացքներում օդափոխությունը վատ, շնչել չի լինում, խոնավություն աՀայտնաբերվել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել էՄի քանի օր անձրև չի գա․ եղանակի տեսությունԻրանի իշխանությունները կրկնապատկել են բենզինի գինը«Երևանտրանս» ՓԲԸ-ն շուտով կլուծարվիՎանաձորի «Դանիելյան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներՄի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել. նրանց թվում՝ մարզպետարանի կրթության վարչության պետըՌԴ-ն բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին․ կան զոհեր և վիրավորներ
Ամենադիտված