The Tribune-ի անդրադարձը` Համիդյան ջարդերին
Համաշխարհային Մամուլ
Հնդկական The Tribune անգլալեզու պարբերականն անդրադարձել է Համիդյան ջարդերին: Թերթն անդրադառնում է հայ ժողովրդի պատմությանը՝ անդրադարձ կատարելով առաջին հայկական պետական կազմավորումից մինչև Օսմանյան կայսրության 1894-1896 թվականները:
Պարբերականը նշում է, որ քրիստոնյաների դեմ մղված «ջիհադի» հետևանքով սպանվեց 250.000 մարդ, որը հիմք հանդիսացավ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն իրականացնելու համար:
Թերթը մեջբերում է 19-րդ դարի ջարդերը վերապրած հայի նամակը:
«Նրանք սկսեցին կոտորել շուրջբոլորը: Խորանի մոտ նրանք գնդակահարեցին կանանց, իսկ սրահում' երեխաներին: Վերջում թուրքերը անկողնային պարագաներ և ծղոտ հավաքեցին, դրանց վրա կերոսին լցրեցին և կրակի տվեցին եկեղեցին»,- նամակում պատմում է ականատեսը:
1894-1896 թվականների հայերի զանգվածային ջարդերը Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում կազմակերպել և իրագործել է սուլթան Աբդուլ Համիդ II-ի կառավարությունը՝ արևմտահայերի ազատագրական շարժումը ճնշելու և Հայկական հարցին վերջ դնելու նպատակով։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում