Յուլիա Նաչալովան կամուսնալուծվի
Ռուսաստան
ՌԴ ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Եվգենի Ալդոնինի և հայտնի ռուս երգչուհի Յուլիա Նաչալովայի ամուսնությունը գոյությունը կպահպանի միայն փաստաթղթերով, այն էլ՝ մինչև փետրվարի վերջ։ Բոլոր փաստաթղթերն արդեն ստորագրված են, ինչը վկայում է ամուսնալուծության խաղաղ բնույթի մասին։
Հետաքրքիրն այն է, որ սա ուղղակի դե յուրե կհաստատի զույգի բաժանումը, քանի որ նրանք դե ֆակտո արդեն 3 տարի է իրարից առանձին են ապրում։ Ամուսնալուծության հարցում նրանք չէին շտապում իրենց աղջկա՝ Վերայի պատճառով։ Ամուսնալուծությունից հետո աղջիկը կապրի մոր հետ, իսկ հայրը կկարողանա այցելել նրան ցանկացած պահի։
Այն լուրերը, որ Յուլիան որոշել է պաշտոնապես ամուսնալուծվել՝ նոր զուգընկերոջ հետ ամուսնանալու նպատակով, հերքել է նրա PR տնօրեն Աննա Իսաևան՝ դրանք հերյուրանք համարելով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)