Սոչիի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տարբերվում էր իր շքեղությամբ և հպարտությամբ. The New York Times
Համաշխարհային Մամուլ
Սոչիի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տարբերվում էր իր շքեղությամբ, հպարտությամբ և նրբաճաշակությամբ: Այս մասին գրում է The New York Times-ը:
Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման ճոխ և հետաքրքիր հանդիսավոր արարողությանը հետևել է 3 մլրդ հեռուստադիտող։ «Ֆիշտ» մարզադաշտում «օլիմպիական շոուին» հետևել է 40.000 հյուր, իսկ ողջ աշխարհում` 3 մլրդ մարդ:
«22-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության կազմակերպման աշխատանքում ներգրաված է եղել 12.000 մարդ, ովքեր ամեն ինչ արել են միջոցառումն անկրկնելի դարձնելու համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Սոչիի Օլիմպիական խաղերը կտևեն մինչ փետրվարի 23-ը, ինչից հետո՝ մարտի 7-16-ը, կկայանան 11-րդ Պարալիմպիկ խաղերը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում