44-օրյա պատերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմում միայնակ է հաղթանակի հասել. պատգամավոր Պետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար «Հյունդայի» մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակոցներ են արձակել Սպասվում է անձրև և ամպրոպ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Լույս չի լինի. հասցեներ Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ 

Զարմանալի փաստեր վստահության մասին. մարդիկ միշտ կանխակալ են

Հասարակություն

30 վայրկյան. ահա, թե ինչքան է պահանջվում մեզանից նոր հանդիպած մարդու կոմպետենտությունը, հուսալիությունը և, այո՛, վստահելի լինելը պարզելու համար: Անհնար է զերծ մնալ մարդկանց մասին հապշտապ դատողություններից. մեր ուղեղն է այդպես աշխատում: Գրում է Forbes.am-ը:

Իրականում մեզանից քչերը կարող են գիտակցորեն մշակել և վերլուծել շփման ժամանակ ստացված անգիտակցական ազդակները: Ավելին, շփման և փոխհարաբերությունների դաշտում մենք հիմք ենք ընդունում էմոցիոնալ և անգիտակցական ազդակները, որոնք հիմնականում պայմանավորված են մեր նախկին փորձով և կանխակալ պատկերացումներով:

Դիմացինի'հուսալի լինելը մենք որոշում ենք զարմանալիորեն աննշան գործոնների ազդեցությամբ, օրինակ' որտեղ հանդիպեցինք տվյալ մարդուն, ինչ հագուստ էր նա կրում, ինչպիսին էր նրա ձայնը, արդյոք նրա կեցվածքը նման էր մերինին, արդյոք նա նշում էր մարդկանց անուններ, ում մենք ճանաչում ենք: Զարմանալի է, բայց նշված գործոններից յուրաքանչյուրը կարող է ավելացնել կամ պակասեցնել որևէ մեկի' վստահելի կամ ոչ վստահելի անձնավորություն լինելու հանգամանքը այն աստիճան, որ զրոյացնի նրանց մասին խելամիտ դատողություններ անելու մեր կարողությունը:

Քելոգի Մենեջմենթի դպրոցի հետազոտողներն ուսումնասիրել են վստահության ձևավորման շուրջ ենթագիտակցական ազդակները և պարզել, որ ինչ-որ մեկին վստահելու որոշումը կարող է ձևավորվել անհատի գիտակցական իրազեկությունից անկախ և ավելի վաղ, քան մենք հնարավորություն կունենանք տեղեկանալ սուբյեկտի նախկին հաջողությունների և հեղինակության մասին:

Այսպիսով, մենք բնազդաբար կասկածամիտ ենք որոշ մարդկանց և ավելի վստահող մյուսների հանդեպ: Ահա վեց զարմանալի փաստեր այն մասին, թե ինչպես ենք մենք գնահատում վստահելիությունը.

1. Վստահում ենք որոշ դեմքերի և չենք վստահում մյուսներին

Այո´, սա գիտական փաստ է. կան դեմքեր, որոնց մենք ի սկզբանե վստահում ենք, և դիմագծեր, որոնց պատճառով որոշ մարդկանց ոչ մի կերպ չենք վստահում: Ուսումնասիրելով մարդկանց ռեակցիաները ծրագրի միջոցով ստեղծված մարդկային դեմքերի' Փրինսթոնի համալսարանի հոգեբանության բաժնի հետազոտողները պարզել են, որ բարձր հոնքերով, արտահայտիչ այտոսկրերով և լայն կզակով դեմքերը մարդկանց վստահելի են թվում: Եվ հակառակը, ցածր հոնքերով, փոքր այտոսկրերով և նեղ կզակով դեմքերը ընկալվում են որպես ոչ վստահելի: Անշուշտ, մենք գիտակցում ենք, որ հոնքերի ձևը և այտոսկրերը ոչ մի կապ չունեն վստահության հետ, բայց հաճախ մենք անգիտակցաբար ճնշում ենք մեր գիտակից միտքը և ակնթարթային ու բնազդային դատողություններ անում:

2. Վստահում ենք նմանություններին և զգուշանում ենք տարբերություններից

Սոցիալական հոգեբանությունը փաստում է, որ մարդիկ սեփական անձը որոշակի սոցիալական խմբերում են տեսնում, ընդ որում, որոշ սուբյեկտների տեսնում են իրենց թիմակից նույնական սոցիալական խմբում, մինչդեռ մյուսներին' թիմից դուրս: Այլ կերպ ասած, ավելի հեշտ է վստահել ինչ-որ մեկին, ով նույն ազգությունը կամ հետաքրքրություններն ունի: Այս պարագայում նույնիսկ փոքր նմանությունները, օրինակ' միևնույն սպորտային ակումբին երկրպագելը կամ միևնույն դասընթացին հաճախելը, կարող են կապ ստեղծել անձի և նրա շուրջ ձևավորված վստահության միջև: Նմանությունները մեզ ստիպում են հարմարավետ զգալ, մինչդեռ, տարբերությունները մեզ ավելի զգուշավոր են դարձնում: Երբ մենք դիտարկում ենք մարդկանց մեր խմբից դուրս, ավելի հավանական է, որ նրանց բնորոշ կհամարենք ցանկացած բացասական գործողություն և «բացառիկ դեպք» կորակենք ցանկացած դրական գործողություն:

3. Չենք վստահում այն մարդկանց, ում վարքագիծը շեղվում է «ընդունվածից»

Մենք բոլորս էլ հակված ենք դատողություններ անել դիմացինի անկեղծության և հուսալիության մասին' հիմք ընդունելով վարքագծի «ընդունված» պատկերացումները: Օրինակ' նման իրավիճակ կարող է ի հայտ է գալ «սուտ ասողին բռնացնելու» իրավիճակում, երբ մենք համոզված ենք, որ ճիշտ ասողը ինչ-որ հստակ x կերպ կվարվեր ու, բնականաբար, եթե այդպես չի վարվում, ուրեմն ստախոս է: Իրականում չկա վարքագծի համընդհանուր ընկալում, որը կարող է մատնանշել խաբեությունը կամ ազնվությունը: Մարդիկ անհատներ են՝ իրենց սեփական չկրկնվող վարքագծերով:

4. Գրքի մասին դատում ենք շապիկից ելնելով

Ինչքան էլ անարդար լինի, և նույնիսկ, եթե հակառակն էլ պնդենք, մենք դատում ենք մարդկանց իրենց արտաքինով: Եվ մենք ավտոմատ կերպով նախընտրելի գծերը վերագրում ենք բարետես մարդկանց՝ համարելով նրանց ավելի հրապուրիչ, կոմպետենտ և ազնիվ:

5. Նախընտրում ենք մարդկանց, ովքեր «ճիշտ» են նստում

Հոգեբան Դանիել Կասասանտոն պարզել է, որ աջլիկ մարդիկ ասոցացնում են աջը լավի, իսկ ձախը՝ վատի հետ, իսկ ձախլիկ մարդիկ կատարում են ճիշտ հակառակ ընդհանրացումները: Հոգեբանի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մենք իրականում կանխակալ ենք մեր նախընտրելի կողմում գտնվող իրերի և անձանց հանդեպ: Այսպիսով, եթե դուք աջլիկ եք, ձեր աջ կողմում նստած մարդուն դուք հակված եք բարենպաստ անկյունից դիտարկելու:

6. Տեսնում ենք այն, ինչ ակնկալում ենք տեսնել

Հոգեբանական մի հնարք կա, որը կոչվում է «անհետացող գնդակի խաղ». այդ խաղում օդ նետված գնդակը կարծես անհետանում է: Իրականում գնդակը երբեք էլ օդ չի նետվել, ամբողջ «կախարդանաքը» այստեղ գնդակի նետվելու շուրջ հավատալիք ստեղծելն է: Խնդիրն այն է, որ կարողանաս հանդիսատեսի աչքին խորին համոզմունք ստեղծել, թե նա տեսել է՝ ինչպես է գնդակը նետվում: Հնարքը ևս մեկ անգամ հաստատում է այն համոզմունքը, որ մարդիկ հոգեբանորեն ծրագրավորված են տեսնել այն, ինչ ակնկալում են տեսնել: Ու հենց այս «ակնկալիքներն» էլ մեր նախապաշարմունքներն են, որոնք թույլ չեն տալիս մեզ օբյեկտիվ լինել և վստահելիությունը դիտարկել ըստ մարդկանց կարողությունների: Երբ մենք հանդիպում ենք նոր մարդկանց, մեր ուղեղը ավտոմատ կերպով և անմիջապես սկսում է դասակարգել նրանց որոշակի ձևով. կին կամ տղամարդ, նման կամ տարբեր, ընկեր կամ թշնամի: Հենց այդ առաջին վայրկյաններին էլ մենք անգիտակցորեն որոշում ենք՝ վստահել, թե՝ ոչ: Երբ մենք համոզվենք, որ ինչ-որ մեկին կարելի է կամ չի կարելի վստահել, մենք կսկսենք արդեն տրամաբանորեն բացատրություններ գտնել ու ամրապնդել մեր սկզբնական էմոցիոնալ դատողությունը:

Հ.Գ. Ինչ-որ մեկին վստահելու կամ չվստահելու որոշումներ կայացնելուց առաջ կարևորը գիտակցելն է, որ մենք էլ բոլորս կանխակալ ենք: Մեր կանխակալությունը արդյունք է այն մտավոր այլընտրանքային ուղիների, որոնք օգտագործում է մեր ուղեղը, երբ սկսում է տեղեկատվության մշակման գործընթացը: Վստահության գործոնը կախված է այն դասակարգումից, որ մենք ակնթարթորեն և անգիտակցորեն վերագրում ենք մարդկանց' մեր նախկին փորձից ելնելով: Չնայած այս մտավոր այլընտրանքները հիմնականում բավականին լավ են աշխատում, դրանք, այնուամենայնիվ, մեզ խոցելի են դարձնում դատողությունների բազմաթիվ ծուղակների հանդեպ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
44-օրյա պատերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմում միայնակ է հաղթանակի հասել. պատգամավորՊետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար «Հյունդայի» մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակոցներ են արձակելՍպասվում է անձրև և ամպրոպՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԼույս չի լինի. հասցեներՈ՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն ՈՒԵՖԱ-ն արձագանքել է «Ռեալի» պահանջին՝ «Բարսելոնայի» դեմ գործի վերաբերյալ Ռուսական ԶՈՒ-ն ռազմական երկու ինքնաթիռ է կորցրել Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը
Ամենադիտված