Իսրայելի հետախուզությունն Իրանի դեմ գործում է Ադրբեջանից. ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
Իսրայելի բանակի պաշտոնական կայքում «Mossad» հետախուզական ծառայության և մի շարք արաբական ու մահմեդական երկրների անվտանգության, հետախուզական և ռազմական համագործակցության վերաբերյալ հետաքրքիր տեղեկություններ են հրապարակվել:
«Mossad»-ի հետ համագործակցող երկրների մեջ նշված են Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Աֆղանստանը և Ադրբեջանը: Այս մասին հայտնում է թուրքական Dunja bulteni լրատվական կայքը:
Ըստ կայքի` Իսրայելն Ադրբեջանին և Աֆղանստանին զենքեր է վաճառել Պակիստանի միջոցով: Բացի ռազմական մատակարարումներից, այդ երկրների միջև աշխատանքներ են տարվում նաև ռազմավարական անվտանգության շուրջ:
Ադրբեջանական «Ազադլըգ» թերթն այդ առնչությամբ նշում է, որ «Իսրայելի հետ Իրանի և Թուրքիայի հարաբերությունների լարված լինելու պատճառով նման տեղեկության հրապարակումը կարող է վնաս պատճառել Իրանի և Թուրքիայի հետ Ադրբեջանի հարաբերություններին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում