Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Զինվորնե՞ր են թունավորվել «Հրապարակ»․ Մութ ամպեր Սինանյանի ու Թադեւոսյանի գլխին «Հրապարակ»․ «Դեբոշ»՝ Տիգրանաշենի դպրոցում․ հայհոյել են տնօրենին, ծեծել նրա երեխային Երկու բնակարան, երկու Mercedes-Benz և տասնյակ միլիոնների եկամուտ․ ինչ ունեցվածք ունի ՍԴ դատավոր Հովակիմ Հովակիմյանը․ «Ժողովուրդ» Օգոստոսի վերջը մեծ երջանկություն կբերի կենդանակերպի հինգ նշանների Գերիների փոխանակում են կատարել Կառավարությունը հայտարարել է Հայաստանի Չորրորդ Հանրապետության ստեղծման մասին 1 զոհ, 5 վիրավոր․ «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի Երեք կենդանակերպի նշանների կյանքը մինչև օգոստոսի 23-ը կտրուկ կփոխվի դեպի լավը Ուռուցքաբանը անվանել է հաստ աղիքի քաղցկեղի առաջին նշանը․ ո՞րն է այն Դատապարտված 266 անձ ներկայացվել է բաժին 

Հայոց ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտ է, բայց ոչ բավարար. «Կալիֆորնիա Կուրիեր»

Համաշխարհային Մամուլ

Որքան մոտենում է 2015 թվականի Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, այնքան ավելի թուրք ղեկավարներն ընկնում են միջազգային հանրության ճնշման տակ՝ իրենց նողկալի անցյալի հետ առերեսվելու և Ցեղասպանությունը ճանաչելու համար: Հատկանշական է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակային հայտարարություններ հնչեցին եվրոպական երեք պետությունների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Չեխիայի Հանրապետության ղեկավարների կողմից: Այս մասին գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր նոր հոդվածում, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Անցյալ ամիս Թուրքիա կատարած իր այցելության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, առանց օգտագործելու Ցեղասպանություն եզրը, կոչ արեց Թուրքիայի ղեկավարներին առերեսվել իրենց պատմության հետ. «Հիշողության ջանքերը միշտ էլ ցավոտ են... բայց պետք է անել: Այն, ինչ մեզ անհրաժեշտ է, հաշտություն իրականացնել` անցյալում տեղի ունեցածն ուսումնասիրելու և ճանաչելու միջոցով... Ճանաչելով պատմական իրադարձությունները` դուք կբարձրանաք ոչ միայն ձեր սեփական աչքում, այլ նաև աշխարհի աչքում»: Նախագահ Օլանդը նաև առանձին հանդիպում ունեցավ սպանված թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի այրու՝ Ռաքել Դինքի հետ:

Անցյալ շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս նման մի իմաստուն խորհուրդ տվեց իր երկիր այցելած, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին. «Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ»: Հետաքրքիր է, որ Էրդողանն ինքը բարձրացրեց այս հարցը՝ բողոքելով, որ Գերմանիան մտադիր է գումար հատկացնել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման համար:

Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը էլ ավելի հեռուն գնաց, քան Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները, փաստացի օգտագործելով Հայոց ցեղասպանություն եզրը, երկու շաբաթ առաջ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Պրահա կատարած այցի ժամանակ. «Հաջորդ տարի նշվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: 1915 թվականին 1.5 միլիոն հայ սպանվեց»:

Թեև սպասվում է, որ Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ միջազգային ճնշումը Թուրքիայի կառավարության վրա էլ ավելի բուռն է դառնալու, սակայն հայերը պետք է զգուշանան, որպեսզի չխաբվեն նման բարեմիտ, սակայն երբեմն շահախնդիր հայտարարություններից: Նույնիսկ եթե նման ճնշումները դրդեն Թուրքիայի որևէ ղեկավարի ընդունել օսմանյան կառավարության մեղավորությունը ջարդերի կամ անգամ ցեղասպանության իրագործման մեջ, ապա այն չի կարող լիարժեք բավարարել հայ ժողովրդի արդար պահանջները: Իրականում, Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման ակնկալումը կարող է հակառակ արդյունքը տալ, քանի որ, եթե և երբ Թուրքիան ճանաչի այն, ամբողջ աշխարհը, ներառյալ հայերը, կարող են սխալմամբ ենթադրել, որ իրականացվել է իրենց երկար սպասված երազանքը…

Մի քանի տասնամյակ առաջ, երբ աշխարհը դեռևս անտեղյակ էր Հայոց ցեղասպանության հիմնական փաստերից, նրա ճանաչումը միջազգային հանրության և Թուրքիայի կառավարության կողմից հրատապ էր: Սակայն, ներկա փուլում, երբ երկու տասնյակից ավելի երկրներ, բազմաթիվ միջազգային կազմակերպություններ և Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, զուտ ճանաչումն այլևս վերջնական նպատակ չէ:

Այժմ հայերը և բարի կամքի տեր բոլոր մարդիկ, ճանաչումից այն կողմ, պետք է, արդարություն պահանջեն օսմանյան թուրք առաջնորդների կողմից իրականացված ցեղասպանության համար: Ճիշտ այնպես, ինչպես Գերմանիան փոխհատուցում է վճարել Հոլոքոստի համար, այնպես էլ Թուրքիայի կառավարությունը, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, պետք է միլիարդավոր դոլարների փոխհատուցում վճարի և վերադարձնի թալանված հայկական ունեցվածքներն ու բռնագրավված հողերը:

Ձգտելով դեպի արդար հատուցում` հայերը պետք է օգտագործեն բոլոր հնարավոր միջոցները՝ քաղաքական ճնշում, տնտեսական բոյկոտ, ցույցեր և դատական հայցեր, գիտակցել տալու Թուրքիայի ղեկավարներին, որ ավելի նպաստավոր է բանակցել Հայաստանի կառավարության և Սփյուռքի ներկայացուցիչների հետ՝ արդարացի լուծում գտնելու այս երկարատև անարդարության համար: Քանի որ առկա են զգալի անհամաչափություններ երկու կողմերի քաղաքական, տնտեսական և ռազմական կարողությունների միջև, հայերը չեն կարող ստանալ իրենց բոլոր պահանջները մեկ օրում, սակայն պետք է պնդեն, որ թուրք պաշտոնյաներն իրենց առաջարկեն այնքան փոխհատուցում, որքան հնարավոր է փուլային եղանակով վերջնական լիակատար արդարության հասնելու համար:

Հայոց ցեղասպանության հարցի արդարացի լուծումը մեծ օգուտ կբերի Թուրքիային, որը միջազգային հանրության կողմից բարձր գնահատանքի կարժանանա որպես առաջադեմ և քաղաքակիրթ երկիր: Հնարավոր է նույնիսկ նրա առաջնորդները ներկայացվեն Խաղաղության Նոբելյան մրցանակի: Ճանաչումը՝ փոխհատուցման հետ միատեղ նաև կհեշտացնի Թուրքիայի մուտքը Եվրամիություն: Հակառակ դեպքում, Հայոց ցեղասպանության հետ առերեսման գալու շարունակական մերժումը կերկարաձգի թուրք ժողովրդի անբաղձալի իրավիճակը՝ մշտապես նրանց հիշեցնելով նախնիների իրականացրած ոճրագործությունները և անընդհատ նվաստանալով ողջ աշխարհի առաջ որպես ցեղասպանության ժխտողներ:

Եթե Թուրքիայի ղեկավարները խիզախությունն ունենան լուծել իրենց հայկական կնճռոտ խնդիրը, հայ ժողովուրդը վերջապես կսկսի ստանալ իր կորուստների երկար սպասված հատուցումը, վայելել տնտեսական և աշխարհաքաղաքական ավելի կենսունակ և անվտանգ հայրենիք, հուսալով, որ ապաշխարած հարևանն ավելի հակված կլինի խաղաղ գոյակցության:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Զինվորնե՞ր են թունավորվել«Հրապարակ»․ Մութ ամպեր Սինանյանի ու Թադեւոսյանի գլխին «Հրապարակ»․ «Դեբոշ»՝ Տիգրանաշենի դպրոցում․ հայհոյել են տնօրենին, ծեծել նրա երեխային Երկու բնակարան, երկու Mercedes-Benz և տասնյակ միլիոնների եկամուտ․ ինչ ունեցվածք ունի ՍԴ դատավոր Հովակիմ Հովակիմյանը․ «Ժողովուրդ»Օգոստոսի վերջը մեծ երջանկություն կբերի կենդանակերպի հինգ նշանների Գերիների փոխանակում են կատարել Կառավարությունը հայտարարել է Հայաստանի Չորրորդ Հանրապետության ստեղծման մասին Կամերունում հանքի փլուզման հետևանքով` 100 մարդ է զոհվել1 զոհ, 5 վիրավոր․ «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի Էրդողանն անվանել է ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհըՀունգարիայի նոր նախագահը պաշտոնապես ստանձնել է պաշտոնըԻնդոնեզիայում երկրաշարժից հետո տասնյակ հազարավոր մարդիկ անօթևան են մնացելԵրեք կենդանակերպի նշանների կյանքը մինչև օգոստոսի 23-ը կտրուկ կփոխվի դեպի լավը Ուռուցքաբանը անվանել է հաստ աղիքի քաղցկեղի առաջին նշանը․ ո՞րն է այն Թեհրանը տարածաշրջանի երկրներին զգուշացրել է չաջակցել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ձեռնարկվող գործողություններինԴատապարտված 266 անձ ներկայացվել է բաժին ԱԳ նախարար Սիբիգան նշել է Ուկրաինայի արտաքին քաղաքականության երեք առաջնահերթություններըԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է Այս հատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի Երբ Արևմուտքը կդադարի օգնել Ուկրաինային. ԶԼՄՌազմական փորձագետը ներկայացրել է «Դատաստանի օրվա զենք» անվանվող «Պոսեյդոնի» հնարավորություններըԱՄՆ-ն իր դաշնակիցներին հասանելիություն կտա իր պաշտպանական տեխնոլոգիաներին«Տիեզերքը կտա քեզ այն, ինչ երբևէ ցանկացել ես». Էլինա Պետրոսյանի գրառումը՝ բաժանումից հետո Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգներ են թաքցնում վայրի կենդանիների մսից պատրաստված կարպաչոն և ստրոգանինանԿառավարությունն առաջարկում է նոր տոն սահմանել․ հայտնի է՝ այն աշխատանքային օր կլինի, թե ոչ Իրանը մերժել է Միացյալ Նահանգների հետ ժամանակավոր հրադադարի համաձայնագիրըՄարտի 2-ից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով Լիբանանում զոհվածների թիվը գերազանցել է 4348-ը Միացյալ Նահանգները աֆրիկյան երկու երկրի հետ համաձայնության է եկել՝ արտաքսելու այնտեղ միգրանտներին Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 26 վագոն ցորեն ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի ռազմական արդյունաբերության և ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածների մասինՏրիխոլոգը նշել է՝ որ տարածված գեղեցկության պրոցեդուրան է ամենաշատը վնասում մազերըԱՄՆ-ն կարող է կրճատել իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում48-ամյա ամերիկացի կոնգրեսականի արտաքինը բուռն քննարկումների պատճառ է դարձել սոցցանցերումՄեզ համար եվրոինտեգրումը ՀՀ-ի անվտանգությունն ապահովելու գործիք էր․ Աշոտյան Թրամփը հնարավոր է համարել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը Իսրայելը զգուշացրե՞լ է ԱՄՆ-ին Սիրիային հարվածելու մասին. Fox NewsՀամաշխարհային նոր պատերազմը չի բացառվում․ նման ընկալում կա թե՛ Եվրոպայում, թե՛ ՌԴ-ում (տեսանյութ) Ընկերներ էին, երկուսն էլ Ֆանտան գյուղից. ովքե՞ր են Նոր Հաճնի ողբերգության զոհերը (տեսանյութ) Ուկրաինայի ԱԳՆ նախկին ղեկավարը կոչ է արել երկրում նախագահական ընտրություններ անցկացնելԱրամ Ասատրյանի և հղի կնոջ նոր հրապարակումը. (Լուսանկար) Ուկրաինայում հայտնել են՝ ինչպես է Ֆեդորովը պատրաստվում շարունակել ճնշումը Զելենսկու վրաԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվել է ՀԴԲ-ի կողմից որոնվող ԱՄՆ-ի և Ուզբեկստանի քաղաքացին Սիրիան թուրքական զորքերին թույլատրել է մուտք գործել Հալեպի մոտակայքում գտնվող ավիաբազաԳիտնականներին առաջին անգամ հաջողվել է վերականգնել տեսողությունը նախկինում անբուժելի համարվող աչքի հիվանդության դեպքումՊուտինը հայտնել է Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտի չափըԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին ԱՄԷ-ն դադարեցրել է Իրանի հետ առևտուրը և բոլոր ֆինանսական գործարքներըՔՊ-ն հիմա էլ իր ուզած տեքստով Սահմանադրությունը կարող է ընդունել․ ընդդիմութան առաջարկը (տեսանյութ)
Ամենադիտված