Միխայիլ Պրոխորովը Սոբչակին հեռուստատեսային առաջարկ է արել
Ռուսաստան
Կսենիա Սոբչակի վարած «Госдеп» քաղաքական հեռուստանախագիծը, որն անցյալ շաբաթ MTV հեռուստաալիքը հրաժարվել էր այլևս հեռարձակել, այսուհետ կհեռարձակվի «Сноб» կայքում, որը պատկանում է գործարար, Ռուսաստանի նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովին, հաղորդում է Интерфакс–ը։
«Ես այսօր Կսենիա Սոբչակին առաջարկել եմ իր քաղաքական հեռուստանախագիծը վերսկսի «Сноб» ինտերնետ կայքում», – ասել է Պրոխորովը, որի խոսքերը հայտնվել են «Сноб»–ի պաշտոնական կայքում։
Ըստ նրա, «Госдеп»–ը փակվել է միայն այն բանի համար, որ այդ հաղորդմանը պետք է հյուրընկալվեր Ալեքսեյ Նավալնին։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանին այժմ անհրաժեշտ են նման հարթակներ, որտեղ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ կարող են հրապարակայնորեն և առանց կրճատումների հայտնել իրենց կարծիքները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)