Կսենիա Սոբչակը համակրում է Գեբբելսին
Ռուսաստան
Սոբչակը շարունակում է զարմացնել իր հայտարարություններով։ Նա, «համեստորեն» ինքն իրեն համարելով Ռուսաստանի առաջատար հեռուստահաղորդավարներից մեկը, հետաքրքիր բովանդակությամբ մեկնաբանություն է գրել թվիթերյան իր էջում։
Հաղորդագրությունն ունի հետևյալ տեսքը. «Նույնիսկ հրեշ Գեբբելսին, որը թունավորել է սեփական երեխաներին Հիտլերի թաքստոցում՝ համարելով, որ առանց նացիզմի իմաստ չունի ապրել, ես հարգում եմ...»։ Կսենիայի թվիթերյան էջի «հետևորդները» քիչ անց սկսել են Սոբչակին մեղադրել ֆաշիստական վարչակարգի և մասնավորապես Գեբբելսի հանդեպ համակրանք տածելու մեջ։
Կսենիան անմիջապես հեռացրել է հաղորդագրությունն իր էջից, սակայն դեռ երկար ժամանակ ստիպված է եղել արդարանալ իր «փիլիսոփայական» մտքի ստեղծագործության համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)