Էրդողանի խոսելու ժամանակ երեխաներին հեռու պահեք հեռուստացույցից. «Զաման»
Համաշխարհային Մամուլ
Թուրքական մամուլն սկսել է անդրադառնալ իշխանությունների մասնակցությամբ ապօրինությունների, կաշառակերության, մաքսանենգության, թմրանյութերի ապօրինի վաճառքի հետ կապված բացահայտումների կոռուպցիոն սկանդալից հետո հասարակության մեջ հեղինակությունը կորցրած վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ագրեսիվ և բռնապետական հեռուստատեսային ելույթներին: Այս մասին հայտնում է «Զաման» թերթը:
«Վարչապետ Էրդողանի գռեհիկ, զրպարտանք, ատելություն, սուտ եւ անբարո արտահայտությունները մեր երեխաների և երիտասարդների հոգեբանական առողջության և ապագայի տեսակետից վերին աստիճանի վտանգավոր են»,-նշել է թերթը:
Թերթը գրում է, որ Թուրքիայի ռադիոհեռուստատեսային հանձնաժողովը պետք է հեռուստաալիքներին հանձնարարի Էրդողանի ելույթների ժամանակ էկրանների վրա +13, կամ ավելի ճիշտ' +7 զգուշացնող նշան դնել: Թերթն իր առաջարկը կապում է «Խելամիտ խորհրդանշանների համակարգի» հետ, որը Թուրքիայում սկսել է գործել 2006 թ-ի ապրիլից: Այդ համակարգով նախատեսվում է վնասակար ազդեցություն, բռնություն, սարսափ, հեշտասիրություն բովանդակող ծրագրերի հեռարձակման ժամանակ հանդիսատեսի տարիքի սահմանափակման նշաններ կիրառել:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում