Ռուսաստանն Ուկրաինայում տիրող տրամադրություններին հակահարված կտա Ղրիմով. Guardian
Համաշխարհային Մամուլ
Ղրիմն իր բազմաթիվ ռուս բնակչությամբ և ռուսամետ գաղափարներով կարող է դառնալ կրեմլյան հարձակումների թիրախ: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Guardian պարբերականին:
Ողջ ուշադրությունը ներկայումս սևեռված է Սևաստոպոլին: Սևաստոպոլի քաղաքապետարանի վրա անգամ բարձրացված է եղել ռուսական դրոշը, նշում է թերթը: Սևաստոպոլում բողոքի ցույցերը, որոնք մերժում են նոր ընդդիմադիր կառավարության հեղինակությունը, ստիպում են մտածել, որ Ղրիմը կարող է հայտարարել Կիևից անկախանալու մասին:
Այս ամենի հետ միասին ուկրաինացի ծայրահեղեկանները մեղադրում են Մոսկվային Ղրիմը գրավելու մտադրության համար: Ըստ նրանց` Կրեմլը կարող է օգտագործել նույն մարտավարությունը, որն օգտագործել է Հարավային Օսիայում և Աբխազիայում՝ անջատելով Վրաստանից:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում