Մոսկվայում հացի արտադրամասի պայթյունի պատճառով տուժածներից ևս մեկը մահացել է
Ռուսաստան
Մոսկվայի շրջանում գտնվող հացի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի պատճառով Դմիտրովսկի քաղաքային հիվանդանոց տեղափոխված տուժածներից ևս մեկը, որը գրեթե 100% մարմնի այրվածք էր ստացել, մահացել է։ Այս մասին «Ռիա նովոստի»–ին հայտնել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Վիկտոր Սերգեևին։
«Մեզ չհաջողվեց փրկել ևս մեկ տուժածի կյանքը։ Մյուս տուժածներին փրկելու համար շարունակում ենք պայքարել», – ասել է բժիշկը։
Հիշեցնենք, որ կիրակի օրը Մերձմոսկովյան Դմիտրովսկի շրջանի Գորկու 25 հասցեում գտնվող հացի արտադրամասում գազի երկու բալոնների պայթյունների պատճառով երկու մարդ տեղում է զոհվել էր, 11 մարդ ծանր այրվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Զոհվածները և բոլոր տուժածները, որոնք ԱՊՀ երկրների քաղաքացիներ են, եղել են հացի արտադրամասի աշխատակիցներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)