Ռուսաստանի և Ղրիմի վերամիավորումը քիչ հավանական է. The Independent
Համաշխարհային Մամուլ
Կիևում ձևավորված նոր կառավարությունը հազիվ թե Կրեմլին հրահրի ռազմական միջամտության: Այս մասին գրում է The Independent-ը:
Կասկած լինել չէր կարող, որ Ղրիմի կդառնար առճակատման տաք կետ` Կիևի նոր արևմտամետ կառավարության և Ռուսաստանի միջև, նշում է թերթը:
Ղրիմի թերակղզին Ուկրաինայի միակ տարածքն է, որտեղ ռուսներն էթնիկական մեծամասնություն են կազմում և դժգոհ են, որ չեն կարողանում միանալ Ռուսաստանին:
Ռուսաստանը վաղուց աջակցում է Ղրիմի ռուսական մասի անջատողական տրամադրություններին, ինչը կարող է հանգեցնել նոր հակամարտությունների, ինչպես Ուկրաինայի ներսում, այնպես էլ միջազգային թատերաբեմում:
Տեղի ռուս բնակչությունը հայտնում է, որ ավելի մեծ ինքնավարություն է ցանկանում Ղրիմի համար, իսկ Ղրիմի թաթարները հանդես են եկել նոր իշխանությունների կողմից:
Վլադիմիր Պուտինը պետք է մտածի երկակի. Ուկրաինան իր 46 միլիոն բնակչությամբ չի կարելի համեմատել Վրաստանի հետ: Եթե զուգահեռներ տարվեն Ղրիմի ու Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև, ապա առաջին հերթին առաջ կքաշվի այն կետը, որ Ղրիմը երբեք ինքնակառավարվող տարածք չի եղել:
Ռուսաստանը երբեք չի ցանկանում այնպիսի լայնամասշտաբ պատերազմ սկսել, ինչպիսին սկսեց Վրաստանի հետ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում