Ռուսաստանի ԿԸՀ անդամը դատի է տվել ԿԸՀ նախագահին
Ռուսաստան
Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության անդամ Կիրիլ Սերդյուկովը, ով ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի խորհրդատվական ձայնի իրավունք ունեցող անդամ է, դատի է տվել Ռուսաստանի ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուռովին։ Այս մասին է հաղորդում «Интерфакс»–ը։
Սերդյուկովը պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու հայց է ներկայացրել, վրդովված լինելով այն բանից, որ Վլադիմիր Չուռովը իրեն դուրս է հրավիրել փետրվարի 17-ին կայացած ԿԸՀ նիստից։ Ըստ Սերդյուկովի՝ Չուռովն իրեն նիստից հեռացնելը պատճառաբանեց նրանով, որ ինքը խախտել է կանոնակարգը։
«ԿԸՀ կանոնակարգն ընդհանրապես չի նախատեսում նիստից հանձնաժողովի անդամի հեռացում»,– ասել է Սերդյուկովը։ Այդ պատճառով նա դատարանից պահանջում է բռնագանձել Չուրովից 50 հազար ռուբլի։ Կիրիլ Սերդյուկովը ԿԸՀ-ի խորհրդակցական ձայնի իրավունքով անդամ է նշանակվել 2009թ.–ի նոյեմբերին՝ ակտիվորեն հանդես գալով ԿԸՀ ղեկավարի դեմ։
Նա բազմիցս փորձել է քննարկման դնել Վլադիմիր Չուռովին պաշտոնից հեռացնելու հարցը, սակայն նրան երբեք չեն սատարել բավարար թվով անդամներ։ Ինչպես հաղորդում է «РИА Новости» գործակալությունը, փետրվարի 17-ի նիստից Սերդյուկովը հեռացվել է այն բանից հետո, երբ նա կրկին փորձել է քննարկման դնել Չուռովին անվստահություն հայտնելու հարցը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)