Ալեքսանյանի գույքն այնուամենայնիվ կալանքից չի հանվի
Ռուսաստան
Դատարանը հրաժարվում է կալանքից հանել ЮКОС–ի նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսնանյանի գույքը, որը մահացել էր 2011–ի հոկտեմբերին, հաղորդում է BBC Russian–ը։
Ալեքսանյանի դեմ հարուցված քրեական գործը դատարանը կարճել էր դեռևս երկու տարի առաջ՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմնավորմամբ։
2011–ի դեկտեմբերին Սիմոնովսկի դատարանը համաձայնել էր կարճել քրեական գործը, սակայն դատախազությունը բողոքել էր՝ պատճառաբանելով, որ գործի կարճումն ապօրինի է, քանի որ դեռ տուժողները չեն ծանուցվել։ Սակայն, ինչպես նշված է հոդվածում, իրավականորեն տուժողներ չկան, քանի որ գործը փակված է համարվում։
Փետրվարի 22-ին Մոսկվայի դատարանը հրաժարվել էր վերացնել կալանքը՝ այն ուղարկելով Սիմոնովսկի դատարան վերանայման։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)