Ադրբեջանը և Թուրքիան ԱՄՆ-ի 25 ամենաամոթալի դաշնակիցների թվում են. Politico
Համաշխարհային Մամուլ
Ամերիկյան Politico ամսագիրն իր մարտ-ապրիլ համարում ներկայացրել է Միացյալ Նահանգների 25 ամենաամոթալի դաշնակիցներին, որոնք պատիվ չեն բերում գերտերությանը, իրենց գործունեությամբ հակասում են ամերիկյան հասարակության դավանած արժեքները' անհարմար դրության մեջ գցելով նրան: «Եկեք անկեղծ լինենք, ժամանակ առ ժամանակ մեն գործ ենք ունենում կառավարությունների հետ, որոնք չեն հարգում մեզ համար չափազանց կարևոր հանդիսացող իրավունքները»,-ամսագրից մեջբերում է անում ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Սյուզան Ռայսը: Այդ ցուցակում են հայտնվել նաև Հայաստանի հարևան Ադրբեջանը և Թուրքիան:
Ադրբեջանը հայտնվել է ԱՄՆ-ի ամենաամոթալի դաշնակիցների 10-րդ հորիզոնականում: Այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը նկարագրվում է որպես «նախկինում ցոփ ու շվայտ երիտասարդ, ով իր պաշտոնը ժառանգել է բռնակալ հորից»: Ալիևը ձգտել է շողոքորթել ԱՄՆ-ին ոչ միայն նավթային պայմանագրեր կնքելով ամերիկյան ընկերությունների հետ, այլև զորքեր տրամադրելով Կոսովոյի, Աֆղանստանի, Իրաքի պատերազմների ժամանակ և ամերիկյան զորքերին թույլ տալով բեռներ փոխադրել իր տարածքով դեպի Քաբուլ:
«Այս դիխոտոմիան դժվարացնում է Միացյալ Նահանգների վերաբերմունքը Բաքվի հանդեպ»,-գրում է ամսագիրը: Արդյունքում գերտերությունը կանգնում է ստրատեգիական ընտրության առջև' հետևել ԱՄՆ շահերի՞ն, թե՞ արժեքներին: Թեև ԱՄՆ պաշտոնյաները հաճախ են Ալիևին կոչ անում հարգել մարդու իրավունքները, ակնհայտ է, որ ԱՄՆ-ն արդեն կայացրել է իր ընտրությունը:
25-րդ հորիզոնականում է հայտնվել հարևան Թուրքիան. ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այս վաղեմի դաշնակից երկրի շաղակրատ և անկայուն իսլամիստ առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ Օբաման ջերմ վերաբերմունք ունի: «Մինչ Էրդողանը ոտնահարում էր Մարդու հիմնարար ազատությունները, պաշտպանվում կասկածելի «հեղաշրջման փորձերից» և թշնամանում Իսրայելի հետ, Օբաման երես էր տալիս իր թուրք ընկերոջը' նվազագույնի հասցնելով հասարակական քննադատությունը»,- նշում է Politico-ն:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում