Էստոնիայի հակահետախուզությունում ռուսական լրտես է բացահայտվել
Աշխարհ
Էստոնիայի հակահետախուզության աշխատակիցը ձերբակալվել է ռուսական հատուկ ծառայություններին գաղտնի տեղեկություններ տրամադրելու և դավաճանության կասկածանքով։
BBC Russian–ը, հղում անելով Էստոնիայի գլխավոր դատախազության մամլո խոսնակի հաղորդագրությանը, հայտնում է, որ ազգային անվտանգության 44–ամյա աշխատակից Ալեքսեյ Դրեսենը ձերբակալվել է չորեքշաբթի Տալլինի օդանավակայանում, Մոսկվա մեկնող իր կնոջը գաղտնի փաստաթղթեր հանձնելու պահին։
Էստոնիայի ներքին գործերի նախարարը Դրեսենին մեղադրել է լրտեսական գործունեություն իրականացնելու մեջ՝ ասելով, որ «սա Ռուսաստանի կողմից քայքայիչ գործունեության ևս մեկ օրինակ է, որից զերծ չեն մնում նույնիսկ համաշխարհային գերտերությունները»։
Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը դեռևս չի մեկանաբանել Էստոնիայի իշխանությունների մեղադրանքները։
Սա առաջին դեպքը չէ, որ Էստոնիայի բարձրաստիճան պաշտոնյան ձերբակալվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու համար։ 2007–ին Էստոնիայի կառավարական էլեկտրոնային բոլոր կայքերը դարձել էին լայնամասշտաբ հաքերական հարձակումների թիրախ, որի կազմակերպման մեջ պաշտոնական Տալլինը մեղադրում էր Կրեմլին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)