Մեդվեդև. Հարավային Օսիայի իրադարձությունները պետք է հիշենք, որպեսզի դրանք չկրկնվեն
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի կարծիքով անհրաժեշտ է միշտ հիշել Հարավային Օսիայի՝ 2008–ի օգոստոսյան իրադարձությունները, որպեսզի նման ռազմական հակամարտությունները չկրկնվեն։
«Շատ կարևոր է, որպեսզի մենք այսօր անդրադառնանք այդ իրադարձություններին»,- ասել է ՌԴ նախագահը «Գլավկինո» հեռուստատեսային համալիրում ռազմական գործողությունների մի խումբ մասնակիցների և այդ իրադարձությունների հիման վրա նկարահանված ֆիլմի ստեղծագործական և դերասական կազմի հետ հանդիպման ժամանակ։
«Դա անհրաժեշտ է մեր քաղաքացիներին, անհրաժեշտ է հանուն մեր զոհված ընկերների և նրա համար, որ նման իրադարձությունները չկրկնվեն նորից, իսկ կրկնվելու դեպքում մեր պատասխան հարվածը պետք է լինի նախորդի նման կոշտ, դիպուկ, արդյունավետ և բավարար», – ասել է Դմիտրի Մեդվեդևը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)